Jueves
21.11.2024
12:31
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Octubre 2012  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Octubre » 30 » Կուտց Չման արքայի դամբարանը
    12:58
    Կուտց Չման արքայի դամբարանը
    Հայտնաբերվել է մայաների հնագույն արքայական դամբարան

    Հնագետները Գվատեմալայում հայտնաբերել են մայաների թագավորական գերեզմանոց՝ Կուտց Չման արքայի դամբարանը (K'utz Chman), որը բնակվել է Քծա 8-րդ դարում ու համարվել է այդ քաղաքակրթության հիմնադիրը: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

    Դամբարանը հայտնաբերվել է Գվատեմալայի հարավ-արևմուտքում՝ Տակալիկ-Աբախ հնագիտական հուշարձանի մոտակայքում: 

    Գերեզմանոցում հայտնաբերվել են մեծ քանակությամբ հնագիտական իրեր՝ նեֆրիտե շատ հուլունքներ, նույն նյութից և կերամիկական տիկնիկներ ու տարատեսակ թաղարներ: 

    Գիտնականներին դեռ չի հաջողվել գտնել մարդկային աճյուն:

    Հնագետները դամբարանը հայտնաբերել էին դեռ 2012թ. հունիսին, սակայն միայն հիմա են պարզել, որ այն Կուտց Չմանի դամբարանն է: Այդպիսի եզրակացության համար հիմք են ծառայել նեֆրիտե մարդուկի և դամբարանի այլ իրերի վրա առկա հիերոգլիֆները: 

    Հողանմուշի անալիզը ցույց է տվել, որ դամբարանը կառուցվել է Քծա 770-510 թթ.: 

    Գիտնականների խոսքով՝ Կուտց Չմանը Օլմեկների քաղաքակրթությունից Մայաների քաղաքակրթության անցման շրջանում եղել է գերագույն քուրմը: Նրանք ենթադրում են, որ հենց նա է նախաձեռնել մայաների համար բնութագրական դարձած բուրգերի (ավելի հին քառակուսի կառույցների փոխարեն), ինչպես նաև քարե շինությունների կառուցումը, որոնք պատկերում են թագավորական ընտանիքին:

    Visiones: 793 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: