Jueves
21.11.2024
12:55
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Octubre 2012  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 6
    Invitados: 6
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Octubre » 7 » Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցների հայտարարությունը
    17:02
    Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցների հայտարարությունը
     


    ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի 3-րդ օրն Աղավնաձորում շարունակվեցին զեկուցումները: Քննարկումներից և հարց ու պատասխանից հետո համաժողովի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ:
    Կարևորելով հայկական լրատվամիջոցների և հատկապես օտարալեզու մամուլում գործող հայ լրագրողների վճռական, ազդեցիկ և մասնագիտական դերը Հայոց ցեղասպանության, արդարության վերականգնման, Հայ Դատի հիմնախնդիրները  ներկայացնելու, միջազգային ատյաններ հասցնելու և տարբեր երկրներում պետական, հասարակական, կարծիքի ձևավորման գործում, մասնակիցները հայտարարեցին, որ համաժողովի ընթացքում ներկայացված Ցեղասպանությանը նվիրված մասնագիտական 3 տասնյակից ավելի զեկուցումները, դրանց քննարկումները և մտքերի փոխանակությունը հերթական անգամ հաստատեցին Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի հայ լրագրողների հետզհետե ակտիվացող համագործակցությունը՝ ի շահ համազգային հիմնախնդիրների լուծման և ի շահ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման: 

    Հայտարարության տեքստում հայկական լրագրողական համայնքի անդամները դիմեցին միջազգային հանրությանը և այն պետությունների իշխանություններին, որոնք չեն ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, թոթափել անտարբերությունը՝ չմոռանալով, որ հենց այդ ախտանիշն է բոլոր կործանումների և չարիքների հիմքը: ճանաչել և դատապարտել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց Ցեղասպանությունը, նշանակում է մարդկությանը հեռու պահել հետագա չարիքներից, ցեղասպանություններից: Իրենց հայտարարությամբ մասնակիցները պահանջում են Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններին ընդունել և հատուցել Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանությունը և տարբեր ժամանակներում հայ ժողովրդի նկատմամբ գործած հանցանքները: Մասնակիցները վստահություն են հայտնում, որ Ցեղասպանության 1.5 միլիոն Սուրբ նահատակի հիշատակին առաջիկայում կծնվեն նույնքան հայ մանուկներ, կոչ արվեց 100 հազ ծպտյալ կրոնափոխ հայերին վերադառնալ իրենց հայկական ինքնությանն ու արմատներին:

    Միաժամանակ գիտակցելով Ցեղասպանության հետևանքով բռնագաղթված վերապրողների ժառանգորդները առաջինն ընդունող Սիրիայում տիրող ներկայի տագնապալի վիճակը, համաժողովի մասնակիցներն իրենց անվերապահ և լրիվ աջակցությունը հայտնեցին նրանց:
    Visiones: 946 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: