Jueves
21.11.2024
12:33
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Octubre 2012  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Octubre » 7 » Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը անցավ կառուցողական մթնոլորտում
    17:00
    Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը անցավ կառուցողական մթնոլորտում


    Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը անցավ կառուցողական մթնոլորտում

    ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանն էին ժամանել Սփյուռքի հեղինակավոր հայ մամուլի շուրջ 90 ներկայացուցիչներ: «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով ընթացող համաժողովն անցավ կառուցողական մթնոլորտում, հնչած զեկույցներից յուրաքանչյուրը ներառում էր գործնական առաջարկների հսկայական փաթեթ:

    Համաժողովի 2-րդ օրը ներկայացվեցին թուրքական և ադրբեջանական մամուլի հակահայկական պրոպագանդայի դիմագրավմանն առնչվող հարցեր: Քննարկվեցին այն մարտահրավերները, որոնք սպառնում են Հայկական Հարցին, Հայոց Ցեղասպանությանը վերաբերող տեղեկատվությունը միջազգային հանրությանը ներկայացնելու գործին:

    Մասնակիցները միակարծիք էին, որ անհրաժեշտություն կա ճիշտ օգտագործել աշխարհասփյուռ հայ լրագրողական մտքի ներուժը` լավագույնս ներկայացնելու 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հիմնահարցը:

    Կարծիքներ հնչեցին, որ արդիական խնդիր է զուտ տեղեկատվական բնույթի հոդվածները վերլուծական հավաստի փաստերով հագեցած նյութերով փոխարինելը: Անհրաժեշտություն կա օգտագործել հեղինակավոր գիտնականների ուսումնասիրությունները, տեսակետները, արդեն իսկ հայտնի փաստերը:

    Կարևորվեց նաև համացանցի հնարավորությունները ճիշտ օգտագործելու հարցը: Ներկայացվեցին մեթոդներ, որոնք հատկապես Հայոց Ցեղասպանությանը, ինչպես նաև Հայսաստանի մասին տեղեկատվությունն ու հոդվածները առավել մատչելի կդարձնեն որոնողական համակարգերում` հասանելի դառնալով առավել լայն հանրությանը:

    Համաժողովի մասնակիցները Ցեղասպանությանը վերաբերող տեղեկատվության հասանելիությունը և տարածման հնարավորությունները դիտարկեցին տարբեր երկրների օրինակներով` հաշվի առնելով տարբեր երկրների մշակութային և հասարակական առանձնահատկությունները: Կարևորվեց նաև տարբեր երկրների հայ համայնքների դերն ու աջակցությունը:

    Համաժողովի մասնակիցները, որպես գործնական քայլեր, որոշեցին առավել ինտենսիվ ու նպատակաուղղված դարձնել Հայոց Հարցին վերաբերող հրապարակումները, անդրադառնալ պատմական իրողություններին, ինչպես նաև Ցեղասպանությունն ապրած մարդկանց սերունդների պատմությանը, այն բոլոր պատմական ու քաղաքական իրողություններին, մշակութային, սոցիալական ու հոգեբանական խնդիրներին, որոնք Ցեղասպանության հետևանքն էին և թողեցին իրենց հետքը համաշխարհային պատմության մեջ:

    Ներկաները միակարծիք էին, որ նույնքան կարևոր է հայաստանյան և սփյուռքյան լրատվամիջոցների գործակցությունը, ինչը կբերի ինֆորմացիայի առատության և հավաստիության:

    Օրը նշանավորվեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպմամբ:

    Visiones: 854 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: