Jueves
21.11.2024
13:02
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Marzo 2013  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 6
    Invitados: 6
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2013 » Marzo » 15 » Մալախովը, ադրբեջանցիների վայնասունը, Ավետիք Իսահակյանը, Gladiator-ն ու դուդուկը...
    16:23
    Մալախովը, ադրբեջանցիների վայնասունը, Ավետիք Իսահակյանը, Gladiator-ն ու դուդուկը...
    ՎԵՐԱՏՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

    Ադրբեջանական առաջատար կայքերը լրատվության և պրոֆեսիոնալ լրագրողների խիստ պակասի արդյունքում լսարան ապահովելու խնդիր ունեն, իսկ դա լուծելի է ցանկացած վայրում, տեղում, առիթի դեպքում հայերից ինչ-որ մի բան պոկելու, յուրացնելու, գողանալու և արդյունքում այս ամենը որպես «հայերի կողմից ադրբեջանական մշակութային արժեքների սեփականացում» անհիմն որակավորումներ տալու միջոցով:
    Ադրբեջանական այս տենդը վերջին շրջանում հասել է իր գագաթնակետին…ով կմտածեր՝ Մալախովին էլ են մեղադրում…
    Ադրբեջանական կայքը զետեղել է ռուս հայտնի հաղորդավար և լրագրող Անդրեյ Մալախովի Пусть говорят! հաղորդումներից մեկը, որտեղ որպես պատվավոր հյուր հրավիրված էր նաև հայազգի հայտնի լողորդ Շավարշ Կարապետյանը: Ինչպես գիտենք, նա 1976-ի սեպտեմբերի 16-ին խեղդվելուց փրկել է սուզված տրոլեյբուսի 92 ուղևորներից 20-ին: Պարոն Կարապետյանը ներկայացնում է իր ընտանիքին, ցուցադրվում է տեսանյութ, որտեղ երևում է նրա նորածին թոռնիկը, և հենց այդ րոպեների ընթացքում (տեսանյութում՝ 10-րդ և 16-րդ րոպեներիս սկսած) հնչում են հայկական դուդուկի ելևէջները: Ցանկացած հայի ականջին էլ ծանոթ մեղեդի է…

    Ադրբեջանցիները կառչել են հենց այս հանգամանքից: Առաջատար կայքերից մեկը գրում է. «Նոյեմբերի 27-ին Пусть говорят! հաղորդման ժամանակ ադրբեջանական ազգային երաժշտությունը ներկայացվում է՝ որպես հայկական: Այս փաստը այժմ քննվում է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից: Երգի հեղինակը ադրբեջանցի Ալեկբեր Թագիևն է, այն կոչվում է Sen gelmez oldun…»:

    Սա հերթական սադրանքն է: Փորձեցի պարզել Սասուն Պասկևիչյանից, որը, լսելով մեղեդին, իսկույն պատասխանեց. «Հայկական է, «Սիրեցի, յարիս տարան», բառերի հեղինակը՝ Ավետիք Իսահակյանն է, երգել է Օֆելիա Համբարձումյանը…»: Իրոք, սա հայկական մեղեդի է, հայկական երգ: Ցավոք, ինձ չհաջողվեց գտնել Օֆելիա Համբարձումյանի կատարումը, սակայն «Սիրեցի, յարիս տարան»-ի հայկական ու հայալեզու կատարումներն առկա են YouTube-ում: Հեղինակը հայտնի ֆիդայի Մենակն է՝ Գևորգ Առուստամյանը:

    Ասեմ ավելին. այս մեղեդին հնչել է հայտնի Gladiator ամերիկյան օսկարակիր ֆիլմում, որտեղ, ինչպես գիտենք, նվագում էր Ջիվան Գասպարյանը: Թե՛ ֆիլմի ստեղծողներին, թե՛ դիտողներին մեղեդին ներկայացվել է՝ որպես հայկական:

    Ադրբեջանցիների ուշադրությունը հրավիրեմ ևս մի հանգամանքի վրա: Մալախովի հաղորդման ժամանակ, երբ հյուրերը գովեստի ու ակնածանքի խոսքեր էին հնչեցնում Շավարշ Կարապետյանի հասցեին, ներկա էր նաև ադրբեջանական արմատներ ունեցող Յուլի Գուսմանը, որը միացավ հիացմունքի խոսքերին և որևէ բացասական բան չասաց ու չընդդիմացավ, երբ էկրանից հնչում էր հայկական «Սիրեցի, յարիս տարան»-ը՝ հայկական դուդուկի հնչյունների ներքո:
    Այնպես որ, Ադրբեջանի դեսպանությունը գլուխը պատովն է տվել:

    Անի Մարգարյան
    http://www.animargaryan.org
    Visiones: 780 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: