Martes
03.12.2024
19:38
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Enero 2014  »
LuMaMiJuViSaDo
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 2
    Invitados: 2
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2014 » Enero » 29 » «Մեր այբուբենը» Միսլատայում
    01:43
    «Մեր այբուբենը» Միսլատայում


    ???????????????????????????????

    «Մեր այբուբենը». այս խորագիրն էր կրում մանկական բեմականացումը, որը հանդիսատեսի դատին ներկայացվեց հունվարի 9-ին Միսլատայի մշակույթի տանը: Մի գեղեցիկ դաստիարակչական ներկայացում, որը երեխաները պատրաստել էին տարեվերջյան պատվոգրերի հանձնման կապակցությամբ:

    Ներկայացման ռեժիսոր Արարատ Ղուկասյանը և գեղարվեստական ղեկավար Մարինե Արզումանյանը ջանք չէին խնայել հանդիսատեսին հաճելի պահեր նվիրելու համար: Իսկ դա հաջողվեց, քանի որ հերոսները տաղանդավոր հայ երեխաներն էին՝ լի անսպառ եռանդով ու էներգիայով:

    Ներկայացումը մի շատ կարևոր խորհուրդ ուներ՝ լավ սովորել ու պահպանել մայրենին, փոխանցել այն սերունդներին, որպեսզի չկորչի ժամանակի թոհուբոհում: Իսկ ահա ներկայացման հերոսները կորցրել էին այն՝ ազգապահպան ամենակարևոր գրավականը՝ մայրենի լեզուն: Այնպես, որ նրանք նույնիսկ չէին կարողանում կարդալ իրենց նավի անունը: Իսկ նավը լիքն էր հայատառ գրքերով, որոնք կորցրել էին իրենց պահապաններին՝ ընթերցողներին:

    Այս անփութության պատճառով նավը ծովից ծով էր ընկել՝ այբուբենը փնտրելու, որը գիտունիկն է հսկում ու պահպանում: Վերջինս վերադարձնում է նրանց հայապահպանության ամենակարևոր խորհուրդը՝ հայոց այբուբենը՝ պայմանով, որ վերջիններս միշտ կայցելեն հայկական դպրոց, կսովորեն հայոց տառերը և երբեք այլևս չեն կորցնի այն: Այս խոստումով էլ վերջանում է ներկայացումը՝ խորհուրդ տալով ծնողներին հավուր պատշաճի փոխանցել անգին մայրենին իրենց զավակներին:

    Լեփ-լեցուն դահլիճը ծափողջույններով ճանապարհ դրեց հերոսներին՝ քիչ անց նույն ոգով դիմավորելով նրանց: Այնուհետև տեղի ունեցավ պատվոգրերի հանձնման արարողությունը, որի համար Միսլատայի քաղաքապետարանից ժամանել էին Արտաքին հարաբերությունների խորհրդական Խոսե Ժամոն Բոսկան (José Ramón Boscá), Ժողովրդական կուսակցության (Partido Popular) և Ձախ միության (Izquierda Unida) խոսնակներ Պեպա Սաենսը (Pepa Saenz), Անտոնիո Սանչեսը (Antonio Sanchez) և Սալվադոր Գարսիա դե լա Մոտան (Salvador García de la Mota):

    Ինչպես  ամեն տարի, այս տարի ևս, բացի պատվոգրերից, մրցանակներ հանձնվեցին նաև հետևյալ անվանակարգերում՝

    Տարվա լավագույն աշակերտ – Էլեն Մողրովյան
    Միության ակտիվ անդամ – Մարինե Արզումանյան
    Հայ ժողովրդի լավագույն բարեկամ – Միգել Լոպես Մարինաս (Miguel Lopez Marinas)

    Պատվոգրերի հանձնման արարողությունից հետո ելույթ ունեցան նորաստեղծ FUNDARM միության ներկայացուցիչները՝ Էդդի Դորը, Էլեն Հարութը և Լիլիթ Ավետիսյանը՝ հաճելի պահեր նվիրելով հանդիսատեսներին:

    Իր խոսքում Խոսե Ռամոն Բոսկան անթաքույց գովեստի խոսքերով բարձր գնահատեց «Արարատ» Հայկական միության աշխատանքը քաղաքում և խոստացավ հովանավորել և հնարավորինս աջակցել  բոլոր միջոցառումների կազմակերպմանը:

    Իսկ ահա ամենավերջում Հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը ևս մեկ անգամ հայտարարեց Միսլատայի քաղաքապետարանի կողմից վերջերս Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման ուրախալի փաստի մասին, որն ընդունվեց երկարատև ծափերով: 

    «ԱՐԱՐԱՏ»  միություն, Միսլատա, Իսպանիա     

    Visiones: 688 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: