Jueves
21.11.2024
12:35
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Octubre 2012  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 2
    Invitados: 2
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Octubre » 30 » Միսլատայում հայ փոքրիկները նկարների միջոցով պատկերել են իրենց դպրոցները
    13:02
    Միսլատայում հայ փոքրիկները նկարների միջոցով պատկերել են իրենց դպրոցները
    ՍՓՅՈՒՌՔ ՄՇԱԿՈՒՅԹ 
    30.10.2012


    Թե ինչպիսին են պատկերացնում վալենսաբնակ հայ երեխաներն իրենց դպրոցը, պատմում են իրենց իսկ վրձինները, որոնք կտավին են հանձնել գիտելիքի ակունքը հանդիսացող օջախի նկարագիրը:
    Իսպանիայի «Արարատ» հայկական միության կազմակերպած հերթական մանկական ցուցահանդեսի խորագիրն էր «Իմ դպրոցը»: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են «Արարատ» միությունից:

    Ցուցահանդեսում ներկայացվել էին Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցի սաների աշխատանքները: Սա թվով չորրորդ մանկական ցուցահանդեսն է, որն իրականացվել է «Արարատ» միության նախաձեռնությամբ 2012 թվականի ընթացքում և որը նպատակ է հետապնդում երեխաների մեջ արթնացնել սերը նկարչական արվեստի և միաժամանակ հայկական արժեքների՝ լեզվի, դպրության, հայրենիքի, մայրիկի, հայ ընտանիքի ու ինքնության հանդեպ:

    Ինչպես և նախորդ ցուցահանդեսները, այս մեկը ևս ընդգրկում էր մրցութային մաս: 

    Այս անգամ իրենց հրաշալի աշխատանքների համար հաղթողներ ճանաչվեցին Ղուկասյան Հայկը (13 տարեկան), Գասպարյան Էլենը (11 տարեկան) և Շագոյան Թամարան (6 տարեկան)՝ համապատասխանաբար գրավելով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը: Վերջիններս, ինչպես նաև ցուցահանդեսի բոլոր մասնակիցները, ստացան նվերներ ու մրցանակներ: Շնորհակալական մրցանակ ստացավ նաև դպրոցի նորեկ ուսուցչուհի և միության ակտիվ անդամ Մարինե Արզումանյանը:

    Այս տարվա ցուցահանդեսների շարքն իր վերջնագծին կհասնի դեկտեմբերին, երբ երեխաները կներկայացնեն «Ամանոր» խորագիրը կրող նոր ցուցահանդեսը:  

    Visiones: 929 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: