Inicio »
2013 » Febrero » 22 » Նուլանդը վերահաստատել է ԼՂ հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու ԱՄՆ հանձնառությունը
15:12 Նուլանդը վերահաստատել է ԼՂ հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու ԱՄՆ հանձնառությունը |
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
22.02.2013
Ամերիկայի Միացյալ Նահանգները հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ շարունակել աշխատանքը կողմերի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նուլանդը: Նա նշել է, որ պատերազմի ժամանակ մարդկային կյանքերի ողբերգական կորուստը վկայություն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: «Միայն երկարատև և խաղաղ լուծումը թույլ կտա տարածաշրջանում հաստատել կայունություն, բարգավաճում և հաշտեցում: Մենք` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, հաստատակամորեն հավատարիմ ենք կողմերի հետ աշխատելու հանձնառությանը»,- հայտարարել է Վիկտորիա Նուլանդը:
|
Visiones: 793 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |