Jueves
25.04.2024
19:11
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Marzo 2015  »
LuMaMiJuViSaDo
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2015 » Marzo » 20 » Պինտոն կճանաչի Հայոց ցեղասպանությունը
    17:24
    Պինտոն կճանաչի Հայոց ցեղասպանությունը

    Հայոց ցեղասպանության ճանաչման դիմումը ներկայացվեց իսպանական Պինտոյի քաղաքապետարան

    Օրերս հանդիպում տեղի ունեցավ Պինտոյի (Pinto) քաղաքապետարանի և Մադրիդի հայ համայնքի ներկայացուցիչների միջև՝ գլխավորությամբ հայր սուրբ Մուշեղ-Շնորհք Սարգսյանի, Հասմիկ Մելքոնյանի, Նորայր Ղարիբյանի, Վահե Գևորգյանի, Գեղամ Մկրտչյանի և Ալբերտ Մնացականյանի: Հանդիպման ընթացքում, որին ներկա էր նաև Վալենսիայի Արարատ Հայկական Միության նախագահ Արարատ Ղուկասյանը, Հայոց ցեղասպանության ճանաչման դիմում ներկայացվեց իշխող Ժողովրդական կուսակցության (Partido Popular) խոսնակ, փոխքաղաքապետ Խուան Անտոնիո Պադիյային (Juan Antonio Padilla):

    Քննարկվել է առաջիկա քաղաքային խորհրդի նիստին ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը ներկայացնելու և ճանաչման հավանականության հարցը:

    Նույն օրը Ժողովրդական կուսակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը ներկայացրեց Պինտոյի քաղաքապետարանին՝ մարտի 26-ի նիստում այն քննարկելու համար:

    Իսպանահայությունն իր երախտագիտության խոսքն է հղում Պինտոյի քաղաքապետարանին, արդարության հաստատման համար պայքարում հայ ժողովրդի կողքին կանգնելու համար՝ հույս ուենալով, որ բանաձևը կընդունվի, կճանաչվի Հայոց ցեղասպանությունն ու կդատապարտվի մարդկության դեմ այդ և նմանատիպ բոլոր հանցանքները:

    Հիշեցնենք, որ ցեղասպանությունը ճանաչել են իսպանական Միսլատա, Սանտա Կոլոմա, Բուրխասոտ և Բետերա քաղաքները, ինչպես նաև Պաիս Բասկո, Կատալոնիա, Կանարիաս և Նավառա նահանգները:

    Foto de Ararat Ghukasyan.
    Foto de Ararat Ghukasyan.
    Foto de Ararat Ghukasyan.
    Foto de Ararat Ghukasyan.
    Foto de Ararat Ghukasyan.
    Visiones: 629 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: