Viernes
21.07.2017
13:46
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Febrero 2013  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 35
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2013 » Febrero » 22 » Սերվանտեսի լեզուն հայի ձեռքերում
    15:52
    Սերվանտեսի լեզուն հայի ձեռքերում
    ՍՓՅՈՒՌՔԻ ԹՂԹԱԿԻՑՆԵՐ 
    22.02.2013


    Լիլիթ... Անուն, որն իսպանացիների շուրթերին հնչում է որպես իսպանագիտության չափանիշ: Անուն, որն արդեն շուրջ հինգ ամիս է, ինչ հեռուստացույցին է գամել իսպանահայությանը՝ այդ անվանը հավատարիմ երկրպագուներին:
    Թերևս հայաքիչ այս երկրում այս անունն ամենևին էլ հայկական երանգ չստանար, եթե Լիլիթի իսպաներեն խոսակցականում այդքան շեշտադրված չլիներ նույն այդ երանգը, որն այդքան հարազատ է իսպանահայերիս: Իսկ եթե այն հեռուստախաղը, որին մասնակցում է Լիլիթը, այդքան հանրաճանաչ չլիներ, ապա առավել ևս դժվար կլիներ հայտնաբերել իսպանաբնակ այս տաղանդաշատ հայուհուն:

       Աշխարհասփյուռ հայության հետքերը որոնելու հայերիս բարենպատակ սովորությունը մեզ հանգիստ չի տալիս այնքան ժամանակ, մինչև որ լիովին չհամոզվենք, որ փնտրվողն իրոք հայ է, և որ մենք չենք սխալվել մեր ուղին ընտրելիս: Իսկ ի՞նչը, եթե ոչ ազգանվան «յան» վերջավորությունը, կարող է լավագույն հիմքը հանդիսանալ հայկական արմատի առկայության: Այնպես որ, պրպտեցինք և գտանք...
       
    Մանուկյան... Ազգանուն, որ Լիլիթ անվան կողքին գրեթե բարեհունչ երաժշտություն է հնչում ոչ միայն հայերիս, այլ նաև օտարների համար: «Գիտե՞ս որ «Պասապալաբռա» («Pasapalabra») խաղին հայուհի է մասնակցում»,- մի օր հարցրեց իսպանացի ծանոթներիցս մեկը: «Այո՛, իհարկե,- պատասխանեցի,- իսկ դու ի՞նչ իմացար»: «Նախ խոսելու ձևից, ապա տվյալներ փնտրեցի համացանցում և գտա ազգանունը՝ Մանուկյան,- ասաց նա և ապա, դիմելով ընկերոջը, ավելացրեց,- նա այնպիսի բառեր գիտի իսպաներեն, որ մենք կյանքում չենք էլ լսել»:
       
    Լիլիթ Մանուկյան (Lilit Manukyan)... Ես կասեի քայլող հանրագիտարան, ով մասնակցում է «ամենաիսպաներեն» խաղին՝ «Պասապալաբռային» (Pasapalabra), որ հայերեն թարգմանությամբ կնշանակի «Անցիր բառը»: Սա իսպանագիտությանը վերաբերող ամենաընդհանրացնող, դժվար և հետևաբար՝ հետաքրքիր հեռուստախաղն է, որը ցուցադրվում է ազգային 5-րդ ալիքով (Telecinco): Խաղում ընդրկված են իսպանագիտության ողջ բառարանն ու հանրագիտարանը, ինչպես նաև համաշխարհային բոլոր գիտությունները՝ իրենց հին ու նոր դեմքերով ու դեպքերով: Մինչև վերջնախաղին հասնելը, մրցողներն աշխատում են որքան հնարավոր է շատ վայրկյաններ հավաքել, որոնք անհրաժեշտ են մտածելու շատ ժամանակ ունենալու համար: Վերջնախաղում մասնակիցները մոտ 2-3 րոպեի ընթացքում պետք է մեկ բառով պատասխանեն 25 հարցի, որոնք սկսվում են իսպաներեն այբուբենի 25 տառերով: Միայն այդ դեպքում մրցողը կարող է տանել ավելի քան մեկ տարվա ընթացքում հավաքված ընդհանուր գումարը, որը կազմում է ոչ ավել, ոչ պակաս, քան 1 միլիոն 90 հազար եվրո: Մեկ սխալի կամ բոլոր հարցերին չպատասխանելու դեպքում, հաշվվում են ճիշտ պատասխանները, և հաղթողը հաջորդ խաղին մասնակցելու իրավունք է ստանում՝ ամեն խաղին վաստակելով 1200 եվրո:
       
    Ահա այսպես, Լիլիթ Մանուկյանի հաղթարշավն ընդգրկում է դեռևս 25 խաղ, որոնց ընթացքում յուրաքանչյուր խաղում նա առնվազն 20 ճիշտ պատասխան է տվել և վաստակել գրեթե 30.000 եվրո:
       
    Ռուսաստանում ծնված մեր հայրենակից Լիլիթ Մանուկյանը մոտ 6 տարի է, ինչ բնակվում է Իսպանիայի Վալենսիա քաղաքում, և այդ ընթացքում հասցրել է հնարավորինս ամբողջական ուսումնասիրել Իսպանիայի Թագավորական Ակադեմիայի (Real Academia Española - RAE) հրատարակած բառարանը: Իր աննախադեպ խելքով ու չափազանց համեստությամբ՝ Լիլիթը կարողացել է վաստակել ողջ Իսպանիայի սերն ու համակրանքը: «Իզուր չէ, որ ասում են, որ դուք՝ հայերդ, աչքի եք ընկնում խելքով ու տաղանդով: Ապացույցը՝ Հայաստանի շախմատի գերտերություն լինելն է, որն այս էլ երրորդ անգամ ապացուցեցիք աշխարհին»,- ասաց ծանոթս: 
      
    Հաճելի է լսել այս խոսքերը և առավել հաճելի՝ ունենալ Լիլիթի նման հայրենակիցներ: Հաջողություն ենք մաղթում քեզ, Լիլիթ: Դու արդեն հաղթել ես՝ ողջ Իսպանիայի առջև հայտարարելով, որ հայ ես:    

     Արարատ Ղուկասյան
    Իսպանիա, Վալենսիա

    Visiones: 226 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: