Inicio »
2012 » Octubre » 17 » Սիմֆերոպոլում բացվել է «Ղրիմի հայկական եկեղեցու պատմությունը» ցուցահանդեսը
14:01 Սիմֆերոպոլում բացվել է «Ղրիմի հայկական եկեղեցու պատմությունը» ցուցահանդեսը |
ՍՓՅՈՒՌՔ
17.10.2012
Սիմֆերոպոլում բացվել է «Ղրիմի հայկական եկեղեցու պատմությունը» ցուցահանդեսը Սիմֆերոպոլի Ֆրանկոյի անվան գրադարնում բացվել է «Ղրիմի հայկական եկեղեցու պատմությունը» ցուցահանդեսը, հայտնում է Analitika.at.ua-ն: Ցուցադրության մեջ ընդգրկվել են փաստագրական լուսանկարներ ու արխիվային փաստաթղթեր Հայաստանի Ազգային արխիվից, Ղրիմի պետական արխիվից և Ղրիմի ազգագրական թանգարանից:
«2008 թվականին մենք առաջին անգամ մեր ուկրաինացի գործընկերների հետ կազմակերպեցինք Ուկրաինայի հայ համայնքի արխիվային փաստաթղթերի ցուցահանդես, որը ներկայացրեցինք Կիևում, Լվովում և Երևանում: Եվ երբ մենք սկսեցինք քննարկել, թե էլ որտեղ կարելի է նման ցուցահանդես կազմակերպել, որոշեցինք, որ դա կարելի է անել Ղրիմում, որտեղ հայերը ապրել են 12-րդ դարից ի վեր, Անիի անկումից հետո»,-բացմանը պատմել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Միջոցառումների շրջանակում Ուկրաինայի հայերի միության հովանու ներքո տեղի ունեցավ «Ուկրաինայի հայերը. Երեկ, այսօր, վաղը» խորհրդաժողովը:
Թարգմանությունը՝ PanARMENIAN.Net-ի
|
Visiones: 833 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |