Inicio »
2012 » Octubre » 29 » Սիրիահայերի համար ներկայացվեց Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» պիեսը` Ալբերտ Մկրտչյանի բեմադրությամբ
22:17 Սիրիահայերի համար ներկայացվեց Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» պիեսը` Ալբերտ Մկրտչյանի բեմադրությամբ |
29.10.2012
Հոկտեմբերի 28-ին, ժ. 19.00-ին, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում արևմտահայերենով ներկայացվեց Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» պիեսը` Ալբերտ Մկրտչյանի բեմադրությամբ: Ներկայացումը դիտելու համար հրավիրվել էին սիրիահայ մեր հայրենակիցները: Սիրիայում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով ճակատագրի նոր փորձություն ապրող մեր հայրենակիցներն այսօր ամենից առաջ Հայրենիքի, հայաստանցիների ուշադրության, հոգատարության կարիքն ունեն, և «Հացթուխի կինը» ներկայացմանը մասնակցելու հրավերն իրապես համեստ ներդրում է նրանց հայաստանյան միջավայրում ինտեգրելու գործում:
Հրավիրյալները հուզմունքով ու հիացմունքով դիտեցին գեղարվեստական յուրօրինակ լուծումներով հագեցած, հուզական այս ներկայացումը՝ կինոյի և թատրոնի մեծ վարպետ, մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի հիրավի հանճարեղ կատարման տեսագրություններով, որը հանդիսատեսին հայ մեծ դերասանի կենդանի ներկայության գերագույն բավականություն պարգևեց: Ներկայացման ավարտին հանդիսատեսը հոտնկայս ծափահարություններով իր հիացմունքն ու երախտագիտությունը հայտնեց «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանական խմբին ու գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանին:
ՀՀ սփյուռքի նախարարությունը նույնպես շնորհակալություն է հայտնում «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասաններին և գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանին՝ սիրիահայ հայրենակիցների հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար:
|
Visiones: 841 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |