| Viernes 31.10.2025
 05:19
 | Le saludo Visitante Inicio | Registrarse  | Entrada | RSS
 | 
| | Estadística | 
|---|
 | 
 Total en línea: 1 Invitados: 1 Usuarios: 0 | 
 | Asociación Armenia Ararat
Inicio » 2011 » Mayo » 20  » Սփյուռք Մշակույթ
 
 
|  |  | Սփյուռք Մշակույթ
 10.05.2011
 
 Վալենսիան` հայկական մշակութային իրադարձությունների կենտրոն
 Ապրիլ-մայիս ամիսներին Միսլատան դարձել էր Իսպանիայում հայկական մշակութային իրադարձությունների կարևոր վայր: Մեկ ամսվա ընթացքում քաղաքի մշակութային կենտրոնում կազմակերպվեց երեք ձեռնարկ, որոնք Վալենսիայի համայնքում ներկայացնում էին հազարամյա հայկական մշակույթը:
 
 Մի քանի օր առաջ Միսլատայի հայկական քոլեջի սաները ներկայացրին «Մկների ժողովը» հեքիաթի վրա ստեղծված մանկական բեմադրությունը: Այնուհետև տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված համերգ` սփյուռքահայ ջութակահար Արա Մալիկյանի մասնակցությամբ:
 
 Իսկ մայիսի 4-ին «Արարատ» հայկական ընկերակցության հրավերով հանդես եկավ «Կարին» ազգագրական երգի և պարի համույթը, որն օրեր առաջ մասնակցել էր Պալմա դե Մայորկայում տեղի ունեցած Ազգային պարերի միջազգային փառատոնին` շահելով պարերի անվանակարգում առաջին, իսկ երգի անվանակարգում` երկրորդ մրցանակները: Առաջին անգամ Եվրոպայում «Կարինը» ներկայացրեց հազարամյակների վաղեմություն ունեցող հայկական ազգային պարերը:
 
 Համերգին ներկա էին ավելի քան 200 հայ և իսպանացի հանդիսատես: Իսպանացիներն իրենց համար բացահայտեցին հայկական մշակույթը, իսկ հայերն ինչ-որ չափով հայրենիքի կարոտն էին առնում:
 
 Իր հերթին Միսլատայի քաղաքապետարանը, հասարակությանը տալով գրեթե անհայտ մշակույթների հետ ծանոթանալու հնարավորություն, ևս մեկ անգամ ապացուցեց, որ կողմ է բազմամշակութային քաղաք ունենալուն և ազգերի ներդաշն համակեցությանը:
 
 
 |  | Visiones: 1150 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |  |