Inicio »
2012 » Noviembre » 6 » Ստամբուլի հայկական նախակրթարանը 33 տարի անց վերադարձվել է հայերին
01:34 Ստամբուլի հայկական նախակրթարանը 33 տարի անց վերադարձվել է հայերին |
05.11.2012
Ստամբուլի Շիշլի հայաբնակ թաղամասում գտնվող հայկական դպրոցը, որը գործել է 200 տարի շարունակ, 33 տարվա դադարից հետո վերադարձվել է իր իսկական տերերին: Այս մասին որոշումն ընդունել է Ստամբուլի 13-րդ առաջին ատյանի դատարանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դատարանը վճռել է նախակրթարանը վերադարձնել հայկական Սուրբ Ղազար կաթոլիկ եկեղեցուն եւ դպրոցի հիմնադրամին: «Մեր ջանքերն ապարդյուն չանցան: Այժմ ես հավատում եմ, որ բարի գործեր կատարվում են նաեւ մեր օրերում», -հայտարարել է հիմնադրամի նախագահ Ռիտա Նուրնուրը:
2011 թ-ի օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը դեկրետ է ստորագրել 1936 թ-ից հետո կրոնական փոքրամասնություններից խլված սեփականությունը վերադարձնելու մասին, ինչի հիման վրա էլ դատարանն ընդունել է այդ որոշումը: Դա վերաբերվում է փոքրամասնություններին պատկանող հիվանդանոցներին, մանկատներին, դպրոցներին եւ գերեզմանոցներին:
|
Visiones: 783 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |