Jueves
28.03.2024
19:13
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Enero 2013  »
LuMaMiJuViSaDo
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2013 » Enero » 25 » Թուրքական իշխանությունները լռում են, հայերի դեմ հարձակումները` շարունակվում. «Ակոս»
    14:38
    Թուրքական իշխանությունները լռում են, հայերի դեմ հարձակումները` շարունակվում. «Ակոս»

    25.01.2013


    Ստամբուլահայերին սարսափի մեջ դրած վերջին շրջանի հարձակումները շարունակում են թուրքական պատասխանատուների կողմից անտարբերության մատնվել։
    Այս թեմային կրկին անդրադարձել է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը՝ «Թուրքիան լռում է, հարձակումները՝ շարունակվում» հրապարակման մեջ,- տեղեկացնում է News.am-ը։

    «Ակոս»-ի թղթակից Էմրե Էրթանին գրում է. «Սամաթիայում տարեց հայ կանանց դեմ հարձակումները մեկով էլ ավելացան։ Երբ Մարիցա Քյուչուքի սպանության եւ մյուս տարեց հայ կանանց դեմ հարձակումների հետ կապված հետքեր չեն գտնվել, հունվարի 22-ի երեկոյան, 17։00-ի կողմերը հարձակման է ենթարկվել 80-ամյա Սուլթան Այքարը։  Հայ կինը ծեծի է ենթարկվել այն պահին, երբ շենքի մուտքից ներս է մտել։ Հարձակվողը եղել է սեւ հագնված եւ դիմակով։ Կնոջ բղավոցներից հարեւանները դուրս են եկել, իսկ հարձակվողն այդ ընթացքում  փախել է։ Ականատեսները պնդում են, որ փողոցի անկյունում 2 հոգի «հետեւել են» հարձակվողի գործողություններին։

    Ծեծի հետեւանքով կոտրված ակնոցի ապակին վնասել է կնոջ աչքը, իսկ վիրահատությունից հետո հայտնի դարձել, որ նա տեսողության լուրջ խնդրի առաջ է կանգնել։

    Սուլթան Այքարը պատմում է, որ դեպքի օրը տուն մտնելու ժամանակ գլխին եւ պարանոցին հարվածներ է ստացել։ «Երբ ընկա գետին, հարվածները շարունակվում էին։ Ինձ փորձում էր տուն մտցնել։ Իմ բղավոցը լսած հարեւանները դուրս եկան եւ նա փախավ»։

    Սամաթիայում դեկտեմբերի սկզբին եւս 87-ամյա հայ կին էր հարձակման ենթարկվել։ Այն ժամանակ եւս կինը հարձակման էր ենթարկվել, երբ փորձել էր տուն մտնել։ Հարձակման հետեւանքով հայուհին կորցրել է մի աչքը։

    Իսկ դեկտեմբերի 28-ին կրկին Սամաթիայում միայնակ ապրող Մարիցա Քյուչուքի դաժան սպանության արձագանքները դեռ շարունակվում են։ Նրան սպանելուց առաջ կտտանքների էին ենթարկել։

    Կրկին Սամաթիայում, հունվարի 6-ին եկեղեցի գնալու համար տնից դուրս եկած տարեց հայ կնոջ են փորձել առեւանգել։ 3 հոգի օգնություն են խոստացել կնոջը եւ բռնությամբ փորձել նստեցնել մեքենան, սակայն կինը դիմադրել է եւ կարողացել ապաստանել եկեղեցում»,-գրում է «Ակոս»-ը։

    Նշենք, որ տարեց հայ կանանց դեմ հարձակումները խիստ մտահոգել են Ստամբուլի հայ համայնքին։

    Վերջին հարձակումից հետո Թուրքիայի մարդու իրավունքների միության, «Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժման եւ այլ հասարակական կազմակերպությունների անդամներ այցելել են Աքսարայի ոստիկանատուն, մեկ ժամ զրուցել ոստիկանության պատասխանատուների հետ, որից հետո հանդես եկել մամուլի ասուլիսով։

    Թուրքիայի մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի նախագահ Ումիթ Էֆեն հայտարարել է, թե անհանսգտացած են, քանի որ իրար հետեից տեղի ունեցած հարձակումները հիշեցնում են  հատուկ կազմակերպված եւ ատելության հողի վրա իրականացված գործողություններ։ Նա հիշեցրել է, որ բոլոր հարձակումների ձեռագիրը նույնն է՝ տարեց, անպաշտպան եւ հայերի դեմ։

    «Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժման խոսնակ Ջենգիզ Ալգանը եւս շեշտել է այն մտահոգությունը, որ հայ կանանց դեմ հարձակումները վկայում են կազմակերպված գործողության մասին։ Նա հայտնել է, որ իրենք Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուից հանդիպում են պահանջել՝ հիշյալ դեպքերի քննարկման եւ կանխարգելման միջոցառումների հետ կապված։
    Visiones: 765 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: