Inicio »
2012 » Octubre » 17 » Թուրքական Մարդինում հայ ճարտարապետի կառուցած հեռագրատան շենքը կվերածվի հյուրանոցի
14:00 Թուրքական Մարդինում հայ ճարտարապետի կառուցած հեռագրատան շենքը կվերածվի հյուրանոցի |
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
17.10.2012
Թուրքիայի Մարդին քաղաքում գտնվող աշխարհի ամենագեղեցիկ փոստային բաժանմունքներից մեկը համարվող շինությունը հիմնանորոգվում է:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, նորոգումից հետ հայ ճարտարապետ Սարգիս Լոլեի կառուցած շինությունը վերածվելու է հյուրանոցի: Հայ ճարտարապետը շինությունը կառուցել է 1890 թվականին, որը ծառայել է որպես հեռագրատուն:
125-ամյա շենքի վերակառուցման աշխատանքներով զբաղվում է Տուրիզմի եւ հյուրանոցների բարձրագույն դպրոցը, որը շենքը վարձակալել է տասը տարի ժամկետով` Մարդինում զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք ապահովելու միտումով:
2011 թվականին այս շինությունը համարվել է աշխարհի ամենադիտարժան տասը փոստային բաժանմունքներից 7-րդը։
|
Visiones: 817 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |