Inicio »
2013 » Marzo » 1 » Թուրքիայում հայ զինվոր Սեւակի մարդասպանին դատում են «անզգուշաբար մարդ սպանելու» մեղադրանքով
15:14 Թուրքիայում հայ զինվոր Սեւակի մարդասպանին դատում են «անզգուշաբար մարդ սպանելու» մեղադրանքով |
ՍՓՅՈՒՌՔ
01.03.2013
Թուրքիայի Դիարբեքիրի օդուժի ռազմական դատարանում տեղի է ունեցել սպանված հայ զինվոր Սևակ Շահին Բալըքչի գործով դատական 11-րդ նիստը, որում դատախազը պահանջել է մարդասպան Քըվանչ Աղաօղլուին դատել «անզգուշաբար մարդ սպանելու» մեղադրանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքի լրատվական կայքը, դատական նիստում, որին մասնակցել են նաեւ Սեւակի ծնողները, դատախազը մարդասպանի համար պահանջել է 3-9 տարվա ազատազրկում:
Սևակ Շահին Բալըքչը սպանվել է Բաթմանի նահանգի Քոզլուք քաղաքի Գյումուշգորույի ժանդարմական զորամասերից մեկում 2011 թ-ի ապրիլի 24-ին զինծառայության ընթացքում:
Դատախազի եզրակացությունը հրապարակվելուց հետո Բալըքչը ընտանիքն անհամաձայնություն է հայտնել եւ պահանջել պարզել սպանության իրական պատճառները: Սեւակի մայրը` Անի Բալըքչը նշել է, որ նման նախկին միջադեպերի մեղավորները եւս չեն պատժվել. «Ակնհայտ է, որ այս գործում եւս հանցագործը չի պատժվելու»: Սեւակի ծնողներն ավելի վաղ արած հայտարարություններում համոզմունք են հայտնել, որ իրենց որդին Հայոց ցեղասպանության հիշատակի օրը` ապրիլի 24-ին սպանվել է հայ լինելու համար:
Դատը հետաձգվել է «դատական գործում առկա որոշ թերությունները շտկելու» հիմնավորմամբ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին, որում, ամենայն հավանականությամբ, կընթերցվի դատավճիռը:
Դատական նիստից առաջ «Սեւակի համար, արդարության համար», «Նոր Զարթոնք նախաձեռնությունը», Թուրքիայի մարդու իրավունքների Դիարբեքիրի բաժանմունքը եւ եւս մի քանի հասարակական կազմակերպություններ դատարանի առջեւ հանդես են եկել արդարադատության պահանջով:
|
Visiones: 711 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |