Jueves
21.11.2024
12:31
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Febrero 2013  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2013 » Febrero » 15 » «Տաթև գիտակրթական համալիրի» տնօրենը պարգևատրվեց «Հակոբ Մեղապարտ» մեդալով
    17:23
    «Տաթև գիտակրթական համալիրի» տնօրենը պարգևատրվեց «Հակոբ Մեղապարտ» մեդալով
    ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
    15.02.2013


    Հայ գրատպության 500-ամյակի միջոցառումների շրջանակում Վենետիկի Մխիթարյան միաբանությունում նախարարության հետ համատեղ վերջերս կազմակերպված գիտաժողովի և հնագույն տպագրական սարքերի ցուցահանդեսի ժամանակ որոշվել էր ստեղծել Մխիթարյան միաբանության և ՀՀ սփյուռքի նախարարության «Հակոբ Մեղապարտ» մեդալը, որը շնորհվելու է հայ գրատպության, գրահրատարակչական գործունեության բնագավառում մեծ ավանդ ունեցող անհատներին:
    Հայ գրահրատարակչության զարգացման, գիտակրթական գործունեության, դասագրքերի ստեղծման գործում մեծ ավանդի համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Հակոբ Մեղապարտ» մեդալով պարգևատրեց «Տաթև գիտակրթական համալիրի» տնօրեն, «Զանգակ-97» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանին:

    Սոկրատ Մկրտչյանը Հայաստանում հայտնի է իր գիտամանկավարժական, հրատարակչական լայնածավալ գործունեությամբ, անդամակից է գիտության և կրթության ոլորտում գործող մի շարք հայաստանյան և միջազգային հասարակական կազմակերպությունների և միավորումների, մի քանի տասնյակ դպրոցական և բուհական դասագրքերի և ուսումնական ձեռնարկների հեղինակ է: Նրա հեղինակած դասագրքերը երաշխավորված են ԱՊՀ այլ երկրների համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից և օգտագործվում են միջինասիական հանրապետությունների հանրակրթական ուսումնական հաստատություններում:

    «Զանգակ-97» հրատարակչության կողմից տպագրված գիտահանրամատչելի, ուսումնական, գեղարվեստական, մանկական բազմաթիվ գրքերը, ուսումնաօժանդակ նյութերը երկար տարիներ մեծ պահանջարկ են վայելում ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքի հայ համայնքներում, նպաստելով հայեցի կրթության և դաստիարակության գործին:

    «Զանգակ-97» հրատարակչությունը՝ նախարարության և սփյուռքի համապատասխան մասնագետների հետ համագործակցելով՝ ստեղծել է Սփյուռքի միօրյա հայկական դպրոցների  համար նախատեսված «Այբբենարան», երկու «Արևմտահայերենի դասագիրք-ընթերցարան» դասագրքերի փորձնական տարբերակները, որոնք հրատարակվել են և առաքվում են Սփյուռքի դպրոցներ:

    Սոկրատ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար և հավաստիացրեց, որ այսուհետ առավել հետևողականորեն կշարունակի Հակոբ Մեղապարտի սկսած գործը ու կիրականացնի նոր, արդիական գրահրատարակչական ծրագրեր, որոնք կնպաստեն մայրենի լեզվով կրթությանն ու դաստիարակությանը,  հայ գրքի դերի բարձրացմանը, հայապահպանությանը Սփյուռքում:
    Visiones: 738 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: