Inicio »
2011 » Mayo » 20 » Վալենսիան` հայկական մշակութային իրադարձությունների կենտրոն
02:35 Վալենսիան` հայկական մշակութային իրադարձությունների կենտրոն |
Ապրիլ-մայիս ամիսներին Միսլատան դարձել
էր Իսպանիայում հայկական մշակութային իրադարձությունների կարևոր վայր: Մեկ
ամսվա ընթացքում քաղաքի մշակութային կենտրոնում կազմակերպվեց երեք ձեռնարկ,
որոնք Վալենսիայի համայնքում ներկայացնում էին հազարամյա հայկական
մշակույթը:
Մի քանի օր առաջ Միսլատայի հայկական քոլեջի
սաները ներկայացրին «Մկների ժողովը» հեքիաթի վրա ստեղծված մանկական
բեմադրությունը: Այնուհետև տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 96-րդ
տարելիցին նվիրված համերգ` սփյուռքահայ ջութակահար Արա Մալիկյանի
մասնակցությամբ:
Իսկ մայիսի 4-ին «Արարատ» հայկական ընկերակցության հրավերով հանդես եկավ
«Կարին» ազգագրական երգի և պարի համույթը, որն օրեր առաջ մասնակցել էր
Պալմա դե Մայորկայում տեղի ունեցած Ազգային պարերի միջազգային փառատոնին`
շահելով պարերի անվանակարգում առաջին, իսկ երգի անվանակարգում` երկրորդ
մրցանակները: Առաջին անգամ Եվրոպայում «Կարինը» ներկայացրեց հազարամյակների
վաղեմություն ունեցող հայկական ազգային պարերը:
Համերգին ներկա էին ավելի քան 200 հայ և իսպանացի հանդիսատես: Իսպանացիներն
իրենց համար բացահայտեցին հայկական մշակույթը, իսկ հայերն ինչ-որ չափով
հայրենիքի կարոտն էին առնում:
Իր հերթին Միսլատայի քաղաքապետարանը, հասարակությանը տալով գրեթե անհայտ
մշակույթների հետ ծանոթանալու հնարավորություն, ևս մեկ անգամ ապացուցեց, որ
կողմ է բազմամշակութային քաղաք ունենալուն և ազգերի ներդաշն
համակեցությանը:
|
Visiones: 1114 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |