Viernes
19.04.2024
21:19
Formulario de entrada
Categorías de la sección
Mis artículos [102]
Búsqueda
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Catálogo de artículos

    Inicio » Artículos » Mis artículos

    «ԱՐԱՐԱՏԻՑ ԵՎՐՈՊԱ»


    Միսլատայում ներկայացվեց «Արարատից Եվրոպա» փաստավավերագրական ֆիլմը
    Միսլատայի Մշակույթի Տանը տեղի ունեցավ Արսեն Հակոբյանի հեղինակությամբ նկարահանած «Արարատից Եվրոպա» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Սա Արարատ Հայկական Միության կողմից կազմակերպած հերթական նախաձեռնությունն էր իսպանահայության շրջանակներում, որի նպատակն է հայապահպանությունն ու հայ ինքնության պահպանումը:

    Ֆիլմը նկարահանվել է մի քանի եվրոպական երկրներում եւ Հայաստանում: Այն հայերեն է, իսկ ահա Արարատ Միության նախագահ Արարատ Ղուկասյանի թարգմանությամբ, այն շուտով կցուցադրվի Վալենսիայի հեռուստատեսությամբ իսպաներեն լեզվով:

    Այս վավերագրական ֆիլմը պատմում է Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս եկեղեցաշինության ասպարեզում հայ գործիչների ունեցած նշանակալից, որոշ դեպքերում՝ առանցքային դերի մասին: Հատկանշական է ֆիլմում արծարծվող այն փաստը, որ շատ երկրներում եկեղեցաշինությունը ոգեշնչվել է հենց հայոց եկեղեցու մոտիվներով:

    «Արարատից Եվրոպա» ֆիլմը մեծ ազդեցություն ունեցավ հայ հանդիսատեսի (առայժմ) վրա, եւ պետք է նշել, որ այն ունի իր շարունակությունը, որտեղ կարծարծվի նաեւ Իսպանիայի թագավորությունում հայ եկեղեցական (եւ ոչ միայն) գործիչների գործունեության մասին:

    «Արարատից Եվրոպա» ֆիլմը Արարատ Հայկական Միության կողմից ընթացիկ տարում ներկայացրած երրորդ ֆիլմն է: Նախորդ երկու ֆիլմերը («Ցեղասպանության լուսանկարիչը» եւ «Նունիկի ճակատագիրը») արծարծում են Հայոց Ցեղասպանության թեման, որոնց այցելել են նաեւ իսպանացիները:
    Categoría: Mis artículos | Ha añadido: defaultNick (12.11.2010)
    Visiones: 866 | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: