Jueves
25.04.2024
20:55
Formulario de entrada
Categorías de la sección
Mis artículos [102]
Búsqueda
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Catálogo de artículos

    Inicio » Artículos » Mis artículos

    «Գարուն» մանկական ցուցահանդեսը Exposición infantil "La primavera"
    Միսլատայի Սոցիալական Ծառայությունների սրահի պատերը ջերմորեն գրկել էին հայ մանուկների ձեռքի աշխատանքները, որոնք իրենց վառ երանգներով արտացոլում էին գարնան ու կյանքի զարթոնքը: «Արարատ» Հայկական միության այս հերթական նախաձեռնությունը նպատակ ունի արթնացնել սերը նկարչական արվեստի հանդեպ, որին հայկական դպրոցի սաներն ամենայն պատասխանատվությամբ պատասխանեցին: Նրանք կտավին հանձնեցին գարնան վերաբերյալ իրենց պատկերացումները՝ ցուցաբերելով հայ մանչուկին հատուկ տաղանդ և ունակություն:
       «Գարուն» խորագիրը կրող ցուցահանդեսն ուներ նաև մրցութային մաս: Կառոլինա Գևորգյանը (14 տարեկան), Աննա Չանախչյանը (14 տարեկան) և Էլեն Գասպարյանը (10 տարեկան) համապատասխանաբար գրավեցին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը: Հաղթողները, ինչպես նաև մյուս բոլոր մասնակիցները ստացան նվերներ և մրցանակներ:
       Արդեն ավանդույթ դարձած ցուցահանդեսների այս շարքը կհամալրվի մայիսի 28-ին կայանալիք «Հայաստանը ես եմ» մանկական ցուցահանդեսով, որին հայ սաներն արդեն իսկ ակտիվորեն պատրաստվում են:
    Categoría: Mis artículos | Ha añadido: defaultNick (02.05.2012)
    Visiones: 576 | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: