Sábado
23.11.2024
20:04
Formulario de entrada
Categorías de la sección
Mis artículos [102]
Búsqueda
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Catálogo de artículos

    Inicio » Artículos » Mis artículos

    Հարցազրույցներ
    Իսպանիայի Վալենսիա /Միսլատա/ քաղաքի «Արարատ» միության խնդիրների շուրջ զրուցել ենք միության հիմնադիր եւ նախագահ Արարատ Ղուկասյանի հետ:

    -Ե՞րբ է հիմնադրվել միությունը:

    -2004 թվականի սեպտեմբերի 1-ին Իսպանիայի Վալենսիա /Միսլատա/ քաղաքում, տեղի հայկական կիրակնօրյա դպրոցի ստեղծումով հիմնադրվեց «Արարատ» /ASOCIACION ARMENIA ARARAT/ հայկական միությունը: Եվրոպայի ամենախիտ բնակեցված Միսլատա քաղաքում, որտեղ ապրում է 45 000 մարդ, ապրում են շուրջ 350 հայեր, եւ մեր փոքրիկ համայնքը Իսպանիայում միակ պետականորեն գրանցված միությունն է: Դրա համար էլ իսպանական կառավարությունը սիրում եւ հաշվի է նստում մեզ հետ:

    -Պատմեք մի փոքր հայկական դպրոցի մասին:

    -Վերջին 5 տարիների ընթացքում հայկական դպրոցն ունեցել է շուրջ 343 շրջանավարտ: Այժմ դպրոցում սովորում է ընդամենը 32 աշակերտ: Դպրոցում դասավանդվում են Հայոց լեզու` /Այբբենարան, Մայրենի/, Հայ գրականություն, Հայոց պատմություն, Կերպարվեստ` /նկարչություն, քանդակագործություն/, Պարարվեստ /հայկական ժողովրդական պար/, Թատերական արվեստ, Ռուսերեն, Անգլերեն, Իսպաներեն առարկաները: Աշակերտների եւ ուսուցիչների ջանքերով պարբերաբար կազմակերպվում են համերգներ` «Բերդ», «Շիրակ» եւ «Վաղարշապատ» խմբերի մասնակցությամբ:

    -Իսկ ինչպիսի՞ միջոցառումներ են կազմակերպվում համայնքում:

    -2007թ. կազմակերպեցինք «Լռակյաց ցեղասպանություն» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին գերմանացի բժիշկ Արմին Վեգների 50 նկարներ: Իսպանացիները սարսափած էին` նկարներում իրենց տեսածներից: Արդյունքում քաղաքապետն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը եւ քաղաքի բնակիչներին եւս կոչ արեց ընդունել:

    2008թ. Միսլատայի մշակույթի տանը կազմակերպեցինք Ջիվան Միրզոյանի «Արվեստ առանց սահմանների» նկարների, իսկ 2010թ.-ին` կանանց տոնի մեկամսյակին նվիրված երեխաների նկարների ցուցահանդեսները:

    Արդեն 6-րդ տարին է, ինչ Միսլատայում անցկացվում են նարդու մրցույթներ, որոնց հիմնականում մասնակցում են հայերը: Այս տարվա առաջնությանը մասնակցում էին 16 խաղացողներ, որոնցից կիսաեզրափակիչ փուլ դուրս եկան 4 լավագույնները: Հաղթողներին մրցանակներ շնորհելու համար քաղաքապետարանից գործուղվել էր օտարերկրացիների հարցով խորհրդական Կառլոս Խարիյոն (Carlos Jarillo), ում ընկերակցում էին 2009 թ. «Հայերի լավագույն բարեկամ» տիտղոսը շահած Վիկտոր Սանչեսը (Victor Sanches) եւ Հայաստանի հյուպատոս Մհեր Բադալյանը: Հենց վերջինս էլ հանձնեց հաղթողի գավաթը:

    -Ակնհայտ է, որ Ձերը սփյուռքյան այն բացառիկ համայնքներից մեկն է, որը հայապահպանությանը միտված քայլեր է իրականացնում: Որպես համայնքի հիմնադիր եւ նախագահ` ի՞նչ աշխատանքներ եք տանում Իսպանիայում Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

    -Նախ նշեմ Մարկ Մորտեի «Արարատի զավակները» Հայոց Ցեղասպանությանը նվիրված առաջին իսպանալեզու վեպի մասին:

    Իսկ մեր մեծ նվաճումը համարում ենք 2010թ. մայիսի 28-ին Միսլատայում «Արարատ» հայկական Միության (Asociacion Armenia) նախաձեռնությամբ Հայոց Ցեղասպանությանը նվիրված Ջիվան Միրզոյանի «Կենաց Խաչ» (“Cruz de la Vida”) հուշարձանի բացումը, որը խորհրդանշում է նաեւ հայ-իսպանական բարեկամությունը: Այն տեղադրվել է քաղաքի ամենապատմական վայրում, ուր 16-րդ դարում եղել է արաբական մզկիթ: Հուշարձանը մոտ 3 մ բարձրություն ունի եւ քանդակված է մարմարի փոշուց: Քանդակագործը նախկին ԽՍՀՄ, իսկ հետագայում նաեւ Ռուսաստանի նկարիչների եւ քանդակագործների միության անդամ է: Ջիվան Միրզոյանը «Արարատ» հայկական միության ակտիվ անդամներից է, մշակույթի հարցերով փոխնախագահ: Նա նաեւ նկարչություն է դասավանդում միության կիրակնօրյա դպրոցում: Հուշարձանի բացումը կատարել են Միսլատայի քաղաքապետ Մանուել Կոռեդերան (Manuel Corredera), Հայաստանի հյուպատոս Մհեր Բադալյանը, «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանը եւ քանդակագործ Ջիվան Միրզոյանը:

    Հ.Գ Արարատ Ղուկասյանի հետ զրույցի ընթացքում գնալով ավելի ու ավելի մեծ էր դառնում մեր հիացմունքն այն անսահման հայրենասիրության ու եռանդի հանդեպ, որ տածում է համայնքի ղեկավարը հայրենիքի նկատմամբ: Մասնագիտությամբ պատմաբան պարոն Ղուկասյանը հստակ պատկերացնում է համայնքային կյանքը հայեցի կազմակերպելու բոլոր հնարվոր ուղիները:

    Այդ են վկայում այն բազմապիսի միջոցառումները, որոնք այս 6 տարիների ընթացքում կազմակերպվել են Միսլատայում, եւ այն փայլուն ծրագրերը, որոնք սպասում են իրենց մեկնարկին:

    Հաջողություն, նորանոր մտահղացումներ եւ եռանդ Ձեզ` մեր փոքրիկ ազգի մեծ հայրենակից Արարատ Ղուկասյան, Ձեր դժվարին, բայց շնորհակալ, հայրենանպաստ բոլոր գործերում:
    Categoría: Mis artículos | Ha añadido: defaultNick (11.10.2010)
    Visiones: 890 | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: