Sábado
23.11.2024
15:32
Formulario de entrada
Categorías de la sección
Mis artículos [102]
Búsqueda
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Catálogo de artículos

    Inicio » Artículos » Mis artículos

    ՀԱՅԱՍՏԱՆ. ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԻՐՔ

    ԱՐԱՐԱՏ ՂՈՒԿԱՍՅԱՆ, «Արարատ» հայկական միության նախագահ, Իսպանիա

    Այս խորագիրն է կրում այն հրաշալի աշխատանքը, որը ծնունդ է առել վալենսիացի գրող, հայ ժողովրդի բարեկամ Խոսե Մարիա Կալի գրչից, մի իսպանացի, որը անթաքույց հպարտությամբ ու կրքոտ սիրով է գրում մեր երկրի, նրա հնագույն պատմության, անօրինակ մշակույթի ու նրա ամենաջերմ բնակիչների մասին: Նրա հետ հանդիպումից ես հասկացա, որ նա սիրահարված է մեր երկրին, նրա բարքերին, այն ամենին, ինչ ասել է Հայաստան: Եվ որոշումըՙ գրել գիրք Հայաստանի մասին, նրան բերել է մինչեւ մեր ափերըՙ տեղում ցուցադրելու այն, ինչը շատերն արդեն ժամանակին համարել են «թանգարանՙ բաց երկնքի տակ»:

    Նրա հետ հանդիպման վերջին օրերի մեր զրույցի թեման եղել է Հայաստանը, եւ, չգիտես ինչու, ինձ թվացել է, թե նա մի զինվոր է, որ պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները: Խոսեն ամեն օր ուշի-ուշով հետեւում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին եւ ցավով է տանում այնտեղ արձանագրված հայկական յուրաքանչյուր կորուստ: Նա արդեն իսկ կարոտում է հայկական խոհանոցը, որտեղ համտեսել է հայերի ամենահայտնի ուտեստներից մեկըՙ խորովածը: Նրա համար անհասկանալի է, երբ իսրայելական բանակի մեկ զոհի համար արձագանքում է ողջ աշխարհը եւ դատապարտում այն, իսկ հայ զինվորի կորստի մասին միայն տարածաշրջանում են իմանում:

    Այս ողջ զգացմունքները Խոսե Մարիա Կալը ներդրել է «Հայաստան. հպարտություն եւ կիրք» աշխատության մեջ, որն իսպաներեն գրված առաջին տուրիստական ձեռնարկն է եւ ընդգրկում է Հայաստանի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունՙ պատմություն, աշխարհագրություն, մշակույթ, զբոսաշրջություն, խոհանոց... Ինքն էլ հպարտանում է նրանով, որ լրացրել է իսպանալեզու հրատարակչությունների եւ գրադարանների այս չափազանց կարեւոր բացըՙ Հայաստանի զբոսաշրջությանը վերաբերող տպագրությունը:

    Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 1-ին, Միսլատայի մշակույթի տանը, «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ: Միությունը մի փոքրիկ ներկայացում էր պատրաստել հայկական դպրոցի սաների մասնակցությամբ, ովքեր հարյուրից ավելի հանդիսատեսներին հրամցրեցին հայկական երգն ու պոեզիան: Երեխաների ելույթին հետեւեց փաստավավերագրական ֆիլմ Հայաստանի մասին, որը հայերենից ինքս էի թարգմանել իսպաներեն եւ ձայնագրել Միսլատայի հեռուստատեսությունում:

    Իմ հակիրճ ելույթին հաջորդեց հեղինակի խոսքը, որում եւս մեկ անգամ զգացվեց նրա անսահման սերը մեր հայրենիքի նկատմամբ: «Ես անչափ ուրախ եմ, որ եղել եմ Հայաստանում եւ խորհուրդ եմ տալիս բոլորին գոնե մեկ անգամ այցելել այդ չքնաղ ու առասպելական երկիրը»,- իր խոսքում նշեց Խոսեն:

    Շնորհանդեսին ներկա էին նաեւ Միսլատայի քաղաքապետարանի Միջազգային Հարաբերությունների, Մշակույթի եւ Տոների խորհրդականներ Խոսե Ռամոն Բոսկան (Josռ Ramցn Boscո), Պեպի Մարտինեսը (Pepi Martines) եւ Խոսե Միգել Վերան (Josռ Miguel Vera): Իր ելույթում Խոսե Ռամոն Բոսկան նախ շնորհավորեց հեղինակին գրքի տպագրման կապակցությամբ եւ անսահամն շնորհակալություն հայտնեց «Արարատ» հայկական միությանըՙ «նրա վարած չափազանց կարեւոր աշխատանքի համար, որում առաջնակարգ տեղ է գրավում ո՛չ միայն այլ մշակույթների ուսուցանումն ու ցուցադրումը իսպանական շրջանակներում, այլ նաեւ ինտեգրման ոլորտում նրա անկրկնելի ջանքերը»:

    Մենք եւս հայ ժողովրդի անունից շնորհավորում եւ շնորհակալություն ենք հայտնում մեր բարեկամ Խոսե Մարիա Կալին եւ մաղթում հետագա բեղմնավոր աշխատանքային գործունեություն:

    Categoría: Mis artículos | Ha añadido: defaultNick (08.06.2012)
    Visiones: 693 | Comentarios: 1 | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 1
    1 Ridwan  
    0
    Yeah, that's the tceikt, sir or ma'am

    Nombre *:
    Email *:
    Código *: