րություննե
Սփյուռք
«Հայաստանը ես եմ». այս խորագիրն էր կրում մանկական ցուցահանդեսը, որը ներկայացվեց Միսլատայի սոցիալական ծառայությունների շենքում՝ «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ:
Իսկ արտիստները դարձյալ հայկական դպրոցի
սաներն էին, ովքեր յուրովի, ոմանք՝ իրենց մանկական աղոտ հուշերով,
մյուսներն էլ՝ անտեղյակ, սակայն վառ պատկերացումներով զինված՝ կտավին էին
հանձնել Հայաստանի գույներն ու բույրը, հայրենիքին տածած իրենց սերն ու
կարոտը:
Որպես ավանդություն՝ ցուցահանդեսն ուներ նաև մրցութային մաս, որտեղ հաղթողներ ճանաչվեցին Հասմիկ Ստեփանյանը (9 տարեկան), Էլեն Գասպարյանը ( 9 տարեկան) և Հելենա Ղուկասյանը (6 տարեկան)՝ համապատասխանաբար գրավելով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը:
Մանկական նկարների ցուցահանդեսների շարքը կլրացնի «Դպրոց» խորագիրը կրող
ցուցահանդեսը, որը հանրությանը կներկայացվի արդեն սեպտեմբերին: Իսկ մինչ
այդ երեխաները պատրաստվում են ավարտական հանդեսին:
|