Jueves 21.11.2024 12:30 |
Le saludo Visitante Inicio | Registrarse | Entrada | RSS |
Estadística |
---|
Total en línea: 1 Invitados: 1 Usuarios: 0 |
|
Asociación Armenia Ararat
Catálogo de artículos
Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը կքննարկվի Վալենսիայի խորհրդարանում
Միսլատայի քաղաքապետարանի կողմից վերջերս կատարած պատմական նշանակություն ունեցող քայլը կարծես թե իր «վարակիչ» ազդեցությունն է ունենում մարզի այլ կառավարական շրջանակներում: Ինչպես արդեն նախօրոք տեղյակ էր պահվել մեր հասարակությանը, ցեղասպանության ճանաչման հարցըշ Միսլատայից հետո, պիտի առաջադրվեր Իսպանիայի այլ քաղաքների ու մարզերի իշխանություններին՝ այդպիսով աստիճանաբար ճանապարհ հարթելով դեպի կենտրոնական իշխանություն: Եվ այս դժվարին և, միաժամանակ, պարտադրող ու պատասխանատու գործն իրենց վրա են ստանձնել երկու կազմակերպություններ՝ «Արարատ» հայկական միությունն ու Ձախ Միություն (Izquierda Unida) կուսակցությունը: Առաջինը՝ ոչ պետական, հասարակական, երկրորդը՝ պետական, քաղաքական կազմակերպություն՝ երկրի երրորդ քաղաքական ուժը: Միսլատայի քաղաքապետարանի Ձախ Միություն կուսակցության խոսնակ Սալվադոր Գարսիա դե լա Մոտան (Salvador García de la Mota) հենց քաղաքի կողմից ճանաչման օրը, իր ելույթի ժամանակ խոստացել էր օգնել՝ հարցը մյուս տեղական, մարզային և կենտրոնական իշխանություններին հասնելու գործում: Եվ ահա էստաֆետը մեկնարկել է. «Արարատ» հայկական միության և Ձախ Միության ներկայացուցիչների պատվիրակությունը փետրվարի 26-ին այցելեց Վալենսիայի խորհրդարան և հանդիպում ունեցավ Ձախ Միության խոսնակ, պատգամավորուհի Մարինա Ալբիոլի (Marina Albiol) հետ: Հանդիպմանը ներկա էին Սալվադոր Գարսիա դե լա Մոտան, կուսակցության քարտուղար Գիյերմո Սեպուլվեդան (Guillermo Sepúlveda), «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանն ու ատենադպիր Նարինե Նավասարդյանը: Սալվադոր Գարսիան հակիրճ ներկայացրեց ցեղասպանության պատմությունը, պատճառներն ու հետևանքները, ինչպես նաև՝ նրա ճանաչման անհրաժեշտությունը տարբեր կառավարությունների կողմից: Նա նաև պատգամավորուհուն հանձնեց Միսլատայի քաղաքապետարանի կողմից ցեղասպանության ճանաչման բանաձևը: իր խոսքում Արարատ Ղուկասյանը կարևորեց Վալենսիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը՝ հավելելով, որ «Վալենսիան կդառնա Իսպանիայի չորրորդ մարզը, որը կճանաչի XX դարի առաջին ոճրագործությունը՝ իր անունով»: Մարինա Ալբիոլը խոստովանեց հարցի դժվարության մասին՝ «հաշբի առնելով խորհրդարանում մեծամասնություն կազմող Ժողովրդական Կուսակցության մեծամասնությունը, որի համար նույնիսկ առաջնահերթ չեն տեղի բնակչության առօրյա խնդիրները»: Սակայն,- հավելեց պատգամավորուհին,- մենք կգտնենք հարցը քննարկման ներկայացնելու և ցեղասպանությունը ճանաչել տալու ճանապարհները»: Նա խոստացավ որքան հնարավոր է շուտ, ճիշտ և տեղին ներկայացնել բանաձևը և անմիջապես տեղեկացնել հայ համայանքին՝ քննարկման օրը ներկա գտնվելու համար: Դե իսկ մենք, իհարկե հաշվի առնելով բոլոր դժվարությունները, հուսանք, որ արդարությունն ի վերջո կխոսի բոլորի սրտերում, և հարցը կստանա իր արժանի պատասխանը:
«Արարատ» հայկական միություն Վալենսիա (Իսպանիա)
|
Categoría: Mis artículos | Ha añadido: defaultNick (28.02.2014)
|
Visiones: 1068
| Ranking: 0.0/0 |
|