Sábado
23.11.2024
18:06
Formulario de entrada
Categorías de la sección
Mis artículos [102]
Búsqueda
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Catálogo de artículos

    Inicio » Artículos » Mis artículos

    Իսպանիայից հետո` Ստամբուլում...
    Մշակույթ Սփյուռք
    10.05.2011


    Դարերի հոլովույթում մեզ ապրեցրել ու օգնել է հաղթել նաև մեր մշակույթը: Այս անգամ հաղթեցինք պարով:
    «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը հաղթանակած վերադարձավ Իսպանիայի  Պալմա դե Մայորկա քաղաքում անցկացված Պարի համաշխարհային մրցույթից:

    Բարսելոնում Հայաստանի Պատվո հյուպատոս Խուան սան Մարտինի և «Արարատ» մշակութային  միության նախագահ Արարատ Ղուկասյանի օժանդակությամբ համերգներ կազմակերպվեցին նաև Բարսելոն և Վալենսիա քաղաքների հայ համայնքների համար:

    Վերադարձին հայկական երգն ու պարը հնչեց նաև Ստամբուլում: Հայոց պատրիարքարանի նախաձեռնությամբ փոքրիկ համերգ կազմակերպվեց: Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրերին Ստամբուլում էր գտնվում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: 

    «Խանդավառությունը մեծ էր Ստամբուլում: Վաղուց այնտեղ չէր հնչել հայկական ազգային երաժշտություն: Մարդիկ հուզված, արցունքն աչքերին,  մոտենում էին մեզ, համբուրում, շնորհակալություն հայտնում, որ օգնեցինք զգալու հայ պարի ու երգի ոգեղեն ուժը: Իհարկե, մեկ համերգով շատ բան անել չես կարող: Պարզապես պիտի գիտակցենք, որ Սփյուռքը,  մեր հայ տեսակը պահելու համար հարկավոր է  ապավինել ազգային արժեքներին»,- նշեց «Կարին» ազգագրական երգի – պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանն այսօր Երևանում կազմակերպված մամլո ասուլիսում:
    Categoría: Mis artículos | Ha añadido: defaultNick (20.05.2011)
    Visiones: 772 | Comentarios: 1 | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 1
    1 Irish  
    0
    I'm shocked that I found this info so esaliy.

    Nombre *:
    Email *:
    Código *: