Sábado 23.11.2024 14:35 |
Le saludo Visitante Inicio | Registrarse | Entrada | RSS |
Estadística |
---|
Total en línea: 1 Invitados: 1 Usuarios: 0 |
|
Asociación Armenia Ararat
Catálogo de artículos
ԼՌԵՑՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Այս խորագիրն է կրում իսպանացի նկարիչ Մելչոր Մոնաստերիոյի աշխատությունների հավաքածուն, որն ի ցույց է դրվել հասարակությանը Միսլատայի Երիտասարդական Կենտրոնում՝ «Արարատ» Հայկական Միության նախաձեռնությամբ: Սա «Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ» միջոցառման շրջանակներում կազմակերպվող հերթական նախաձեռնություններից մեկն է, որն այցելուների դատին կներկայա մինչև սեպտեմբերի 14-ը: Իսկ բացման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 4-ին, որին ներկա էին տարբեր միությունների, այդ թվում՝ Միսլատայի Միջազգային Մարդասիրական Միության ներկայացուցիչներ, գրող Խոսե Մարիա Կալը, հայեր, իսպանացիներ: Բացման խոսքում հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը մասնավորապես նշեց, որ «այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ երկու թուրքական պետությունների քաղաքական գաղափարախոսության մեջ, այս էլ արդեն 100 տարի է, գրեթե ոչինչ չի փոխվել. այսպիսին են եղել թուրքերը XIX և XX դարերում, և նույնն են մնացել հիմա՝ «ժողովորդավարական» կոչվող XXI դարում: Նրանք սպանում են, որովհետև հայ ես, որովհետև քրիստոնյա ես: Իսկ պետությունը մարդասպաններին կամ ներում ու հերոսացնում է, կամ էլ չի դատապարտում ինչպես որ հարկն է: Սակայն ոչ ահռելի գումարները, որոնք ծախսվում են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, ոչ սումգայիթյան ջարդերը, ոչ սամաստները և ոչ էլ սաֆարովները, չեն կարող լռեցնել ցեղասպանության զոհերի ձայները»: Ավարտելով իր խոսքը՝ Ղուկասյանը ևս մեկ անգամ պահանջեց Թուրքիայի կառավարությանը՝ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և շնորհակալություն հայտնեց հեղինակին՝ Մելչոր Մոնաստերիոյին, իր կատարած հիանալի աշխատանքի համար: Հեղինակն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց «Արարատ» միությանը՝ հայ ժողովրդի վիշտը կիսող իր զգացմունքների արտահայտությունը ներկայացնելու հնարավորություն ընձեռելու համար:
կից ներկայացնում ենք նաև միջոցառման տեսանյութը: http://www.mislatatv.es/index.php?accion=clip&id=978
|
Categoría: Mis artículos | Ha añadido: defaultNick (10.09.2012)
|
Visiones: 816
| Ranking: 0.0/0 |
|