| Viernes 31.10.2025
 11:49
 | Le saludo Visitante Inicio | Registrarse  | Entrada | RSS
 | 
| | Estadística | 
|---|
 | 
 Total en línea: 1 Invitados: 1 Usuarios: 0 | 
 | Asociación Armenia Ararat
Catálogo de artículos
 Միսլատայի կամուրջ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ 
| ՄԻՍԼԱՏԱ: Օրերս «Արարատ» միությունում
շնորհվել են իսպաներենի հերթական` ութերորդ կուրսի ավարտական դիպլոմները:
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Միսլատայի քաղաքապետ Մանուել
Կորդերան, Օտարերկրացիների հարցերով խորհրդական Կառլոս Խարիյոն եւ Ձախ
միության խորհրդական Սալվադոր Գարսիան: «Արարատ» հայկական միության մամլո
հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ իսպաներենի 8-րդ կուրսի երկու ամիս
տեւած դասընթացների ընթացքում իսկական բարեկամություն է հաստատվել կուրսի
6 ազգի` հայ, ալժիրցի, մարոկացի, սենեգալցի, նիգերիացի եւ թուրք
ներկայացուցիչների միջեւ: Նրանց մեջ առանձնապես աչքի են ընկել հայուհի
Տաթեւիկ Գրիգորյանը եւ ազգությամբ թուրք Էրկանը: Կուրսն իսկական անակնկալ
էր «Արարատ» միության նախագահ, ուսուցիչ Արարատ Ղուկասյանի համար, երբ
տեղեկացավ, որ դասարանում մեկ թուրք աշակերտ կա: 
 Բացման խոսքով
հանդես է եկել Մանուել Կորեդերան: Նա շնորհակալություն է հայտնել «Արարատ»
միությանը եւ անձամբ Արարատ Ղուկասյանին նրա աննախադեպ, անշահախնդիր եւ
չափազանց կարեւոր աշխատանքի համար, որը նպաստում է տարբեր ազգերի
ինտեգրմանն ու համակեցությանը:
 
 Քաղաքապետը ցանկություն է հայտնել լուսանկարվել Արարատի եւ Էրկանի հետ, մի
քայլ, որը հայկական միության նախագահը համարել է մշակութային կամուրջ`
Միսլատայի կողմից: Ամենանշանակալի փաստն այն է, որ 22-ից ավելի ազգերի
ներկայացուցիչներին քաղաքապետարանի կողմից շնորհված այս պատվոգրերում
նշված է, որ դասընթացներն անց է կացրել «Արարատ» հայկական միությունը:
 |  | Categoría: Mis artículos | Ha añadido: defaultNick (25.04.2010) |  | Visiones: 794 
| Ranking: 0.0/0 |  |