Sábado 23.11.2024 19:42 |
Le saludo Visitante Inicio | Registrarse | Entrada | RSS |
Estadística |
---|
Total en línea: 1 Invitados: 1 Usuarios: 0 |
|
Asociación Armenia Ararat
Catálogo de artículos
Միսլատայի քաղաքային գրադարանը լրացավ եւս մեկ գրքով
Նոր գրքեր
Միսլատայի քաղաքային գրադարանը լրացավ եւս մեկ գրքով
|
Միսլատայի քաղաքային գրադարանը լրացավ եւս մեկ գրքով` Արա Սիմոնյանի
"Հուսո կանթեղ" բանաստեղժությունների ժողովածուի իսպաներեն թարգմանությամբ
("Lucerna de esperanza"), որի շնորհանդեսը տեղի ունեցավ "Արարատ"
Հայկական Միության նախաձեռնությամբ, Սոցիալական Ծառայությունների շենքում:
Սա թվով երրորդ հայեցիությանն ու Հայաստանին վերաբերող գիրքն է
(նախորդները՝ Մարկ Մորտեի "Արարատի զավակները" "Los hijos del Ararat" եւ
Անի Խաչատրյանի "Հայ գրականության տեսություն" "Antologia de la
literatura armenia"), որի շնորհանդեսին ներկա էին քաղաքապետի տեղակալ
Կառլոս Խարիյոն (Carlos Jarillo) հայ եւ իսպանացի հանդիսատեսներ: Բացման
խոսքով հանդես եկավ միության նախագահ Արարատ Ղուկասյանը, որին հաջորդեց
հեղինակը՝ ներկայացնելով թարգմանության աշխատանքներն ու ընթացքը: Գրող,
լրագրող եւ բանաստեղծ Արա Սիմոնյանի խոսքին հաջորդեցին հարցերը, որոնք
հեղինակը հաճույքով պատասխանեց: Այնուհետեւ իր շնորհակալական խոսքով
հանդես եկավ խորհրդական Կառլոս Խարիյոն, ով անչափ կարեւորեց աշխատանքը եւ
"Արարատ" միության գործունեությունն ընդհանրապես, "որը հսկայական աշխատանք
է տանում ոչ միայն ներկայացնելով հայկական մշակույթը իսպանացիներին, այլ
նաեւ ինտեգրման գործում:
Նշեենք, որ Արա Սիմոնյանը եղել է Հայ Գրողների Միության անդամ եւ այժմ
Հայաստանի Գիտության եւ Գրականության Ակադեմիայի եւ Մերիդայի Գրողների
Միության անդամ է, ինչպես նաեւ եղել է Վանաձորի "Առավոտ լուսո"
պարբերականի հիմնադիր-խմբագիրը: |
|
Categoría: Mis artículos | Ha añadido: defaultNick (22.10.2010)
|
Visiones: 884
| Ranking: 0.0/0 |
|