Sábado 23.11.2024 17:55 |
Le saludo Visitante Inicio | Registrarse | Entrada | RSS |
Estadística |
---|
Total en línea: 1 Invitados: 1 Usuarios: 0 |
|
Asociación Armenia Ararat
Catálogo de artículos
Միսլատայում ցուցադրվել է «Ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմը
Միսլատայում ցուցադրվել է «Ցեղասպանության լուսանկարիչը»
ֆիլմը
|
ՄԻՍԼԱՏԱ: «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ Միսլատայի (Իսպանիա)
օտարերկրացիների ինտեգրման կենտրոնում օրերս ցուցադրվեց «Ցեղասպանության
լուսանկարիչը» փաստավավերագրական կինոնկարը: Ինչպես միջոցառման բացման
խոսքում նշեց «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանը, ֆիլմը մի
ամբողջ վկայություն է, որը թուրքական բանակում ծառայող գերմանացի բժիշկ
Արմին Վեգները թողել է ներկա սերունդների համար, որպեսզի մարդկության
պատմության մեջ այլեւս նման վայրգություն չկրկնվի: Ֆիլմի դիտումից առաջ
ներկաները, որոնց թվում էր նաեւ Միսլատայի քաղաքապետարանի ներկայացուցիչ
Անտոնիո Սանչեսը, մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայերի ցեղասպանության
զոհերի հիշատակը:
Ինչպես տեղեկացնում է «Արարատ» միության նախագահը, «մոտ 40 րոպե տեւող
ֆիլմն ամբողջովին կլանեց հանդիսատեսին, անսահտման վշտալից զգացումներ
թողնելով նրա վրա»:
Ինչպես նշեց ֆիլմի ավարտին Միսլատայի քաղաքապետարանի ներկայացուցիչը, նա
կարծում է, որ դեմոկրատական այս դարում Թուրքիան կամք կունենա ճանաչելու
իրկանությունը: Ըստ Ա.Սանչեսի, պարտադիր է իմանալ ճշմարտությունը, որպեսզի
ոչ մի ազգ նման դաժանություն չտեսնի:
Ֆիլմն անգլերենից իսպաներեն էր թարգմանել «Արարատ» միության նախագահը, իսկ
ձայնագրությունն ու տեքստի ընթեցումն իրականացվել էր Միսլատայի Canal-25
հեռուստաընկերությունում: |
|
Categoría: Mis artículos | Ha añadido: defaultNick (06.05.2010)
|
Visiones: 697
| Ranking: 0.0/0 |
|