Catálogo de artículos
ՄԻՍԼԱՏԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՎԱԼԵՆՍԱՀԱՅԵՐԸ
«Արարատ» Հայկական միության նախաձեռնությամբ ապրիլի 22-ին
վալենսահայությունը համախամբվել էր Միսլատայի Հայոց Ցեղասպանության զոհերի
հիշատակը հավերժացնող «Կենաց խաչ» հուշարձանի մոտ, ուր ծաղիկներ
զետեղվեցին, մոմեր վառվեցին և խունկ ծխվեց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցի
կապակցությամբ: Ներկա էր նաև Միսլատայի հեռուստատեսությունը, որտեղ
համապատասխան լրահոսը կցուցադրվի վաղը, ապրիլի 24-ին:
հայկական
միության նախաձեռնությամբ ստորագրահավաք է կազմակերպվել, որին միացել են
ավելի քան 2000 վալենսիացիներ՝ գրավոր ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը,
որը համապատասխան նամակի հետ կհանձնվի Վալենսիայի Խորհրդարանին՝ նահանգում
ճանաչման գործընթացն իր ավարտին հասցնելու համար:
|
Categoría: Mis artículos | Ha añadido: defaultNick (24.04.2012)
|
Visiones: 628
| Ranking: 0.0/0 |