Catálogo de artículos
ՄԻՍԼԱՏԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՎԱԼԵՆՍԱՀԱՅԵՐԸ
«Արարատ»
Հայկական միության նախաձեռնությամբ ապրիլի 22-ին վալենսահայությունը
համախամբվել էր Միսլատայի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
հավերժացնող «Կենաց խաչ» հուշարձանի մոտ, ուր ծաղիկներ զետեղվեցին, մոմեր
վառվեցին և խունկ ծխվեց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցի կապակցությամբ: Ներկա էր
նաև Միսլատայի հեռուստատեսությունը, որտեղ համապատասխան լրահոսը
կցուցադրվի վաղը, ապրիլի 24-ին: հայկական միության նախաձեռնությամբ
ստորագրահավաք է կազմակերպվել, որին միացել են ավելի քան 2000
վալենսիացիներ՝ գրավոր ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը, որը համապատասխան
նամակի հետ կհանձնվի Վալենսիայի Խորհրդարանին՝ նահանգում ճանաչման
գործընթացն իր ավարտին հասցնելու համար:
|
Categoría: Mis artículos | Ha añadido: defaultNick (24.04.2012)
|
Visiones: 622
| Ranking: 0.0/0 |