Sábado
23.11.2024
18:22
Formulario de entrada
Categorías de la sección
Mis artículos [102]
Búsqueda
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Catálogo de artículos

    Inicio » Artículos » Mis artículos

    Nuevo Año 2011
    La Navidad a lo armenio
    Miércoles, 29 de Diciembre de 2010 17:56 Redacción

    Փոքրիկ Հայաստանի մեծ Ամանորը Ավելի քան 200 հանդիսատես (մեծամասնությունը՝ հայեր) ականատես եղավ արդեն ամենամյա ավանդություն դարձած Ամանորի միջոցառմանը, որը կազմակերպել էր Արարատ Հայկական Միությունը: Վերջինիս հովանու ներքո գործող Հայկական Կիրակնօրյա դպրոցը տարեց-տարի ավելի է աճում և բարգավաճում: Իսկ նշվածի ապացույցը հենց այս Ամանորի հանդեսն էր, որին մասնակից 40 աշակերտներն արդեն դժվարությամբ էին տեղավորվում Միսլատայի Սոց. Ծառայության շենքի դահլիճի բեմի վրա: Եվ այս ցանկալի առաջընթացի անվիճելի հերոսուհին դպրոցի տնօրեն Էլֆրիդա Հովհաննիսյանն է, ով կազմակերպել էր աննախադեպ այս հանդեսը: Մի հանդես, որը, բացի Ամանորի ավանդական մանկական ասմունքներից, երաժշտությունից ու երգերից, ընդգրկում էր նաև հայոց գրերի 1605-ամյակին նվիրված թեմաներ: Հանդեսի բացումը կատարեց հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը, ով շնորհավորեց բոլոր ներկաների, հայ ժողովրդի և Հայաստանի Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը՝ ցանկանալով շենություն հայոց օջախներում, առողջություն, երջանկություն և բարգավաճում՝ հայ ընտանիքներին: ՆԱխագահի խոսքին հետևեց հայկական դուդուկի մեղմահունչ մեղեդին՝ Ռուբեն Հարությունյանի կատարմամբ: Այնուհետև նախաձեռնությունն անցավ հայ երեխաներին, ովքեր իրենց ծնողներին ու բոլոր հանդիսատեսներին ներկայացրին մի հիանալի ներկայացում, որն անդադար ուղեկցվում էր ջերմ ծափողջյուններով: Այս ամենին գաղտնի հետևում էր Ձմեռ Պապիկը, ով երեխաների կանչին ընդառաջելով, ներս մտավ և վերջիններիս նվիրեց բազմաթիվ նվերներ: Նվերներ, որոնցից անմասն չմնացին նաև ուսուցիչներ Էլֆրիդա Հովհաննիսյանն ու Սեդա Ղազարյանը, որոնց Արարատ Հայկական Միությունն իր շնորհակալությունը հայտնեց դրամական պարգևներով: Հանդեսին և նվիրատվությանը հետևեցին ամանորյա խնջույքը, պարն ու երաժշտությունը: Հետևում մնաց ևս մեկ տարի, որը Արարատ Հայկական Միության հուշագիրքը լրացրեց բազում նորարարություններով ու հայապահպան միջոցառումներով, որոնք անկասկած ուժ ու եռանդ կհաղորդեն նրան 2011-ի մարտահրավերները հաջողությամբ և պատվով ընդունելու համար:


    Más de 200 espectadores, la mayoria armenios han presenciado el acto navideño, que tuvo lugar el pasado día 25 de diciembre en la sala de actuaciones de Mayores Voluntarios de Mislata.
    Este acto organizado por la Asociación Armenia Ararat y patrocinado por la empresa "Romoval" de Mislata, se ha convertido en una de las iniciativas mas importantes de la asociación armenia que anualmente se organiza en el municipio. Todo el programa es obra de la directora del Colegio Armenio de Mislata Elfrida Hovhannisyan, a quien da mucho apoyo el director de "Romoval" Roman Harutyunyan y el músico Hovhannes Stepanyan.
    40 niños armenios presentaron una obra teatral, que además de referirse a la Navidad a lo armenio, también incluye temas del alfabeto armenio, que cumple este año 1605 años. Sonaron también canciones y recitales armenios. Al final del acto a los niños visitan a Papa Noel (en armenio - Dzmer Papik), quien les regala a todos juguetes y felicita la Navidad y el Año Nuevo.
    Hay que mencionar, que la Navidad en Armenia se celebra el 5 de enero. Sin embargo la celebración mas importante de los armenios es la Noche Vieja (en armenio - Nor Tari).
    Además de las actuaciones, los niños presentaron también una exposición de dibujos con el tema "Navidad".
    Categoría: Mis artículos | Ha añadido: defaultNick (31.01.2011)
    Visiones: 705 | Comentarios: 1 | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 1
    1 Jeslyn  
    0
    Just cause it's smlipe doesn't mean it's not super helpful.

    Nombre *:
    Email *:
    Código *: