Sábado
23.11.2024
14:39
Formulario de entrada
Categorías de la sección
Mis artículos [102]
Búsqueda
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Catálogo de artículos

    Inicio » Artículos » Mis artículos

    ՊԱՏՎՈԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՄԻՍԼԱՏԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՈՒՄ
    Եվս մեկ ուսումնական տարի մնաց ետևում: Հայ ժողովրդի վերաբերյալ գիտելիքների հարուստ պաշարով և հայկականությամբ տոգորված սաներին սպասվում են իսպանական հաճելի ամառային արձակուրդներ, որոնցից, անշուշտ, կվերադառնան թարմ ուժերով և նույն գիտելիքների շտեմարանն էլ ավելի հարստացնելու աննկուն ձգտումով:
    Պատվոգրերի ու մրցանակների հանձնման ամենամյա միջոցառմանը «Արարատ» հայկական միությունը ավարտական հանդես էր կազմակերպել ծնողների և հանդիսատեսների համար: Աշակերտները հանդես եկան մանկական և հայրենասիրական երգերով ու ասմունքով, որոնք սովորել էին ողջ ուսումնական տարվա ընթացքում:

    Երեխաների ելույթին հետևեց պատվոգրերի հանձնման արարողությունը, որը ստանձնել էին Միսլատայի քաղաքապետարանի Միջազգային հարաբերությունների խորհրդական Խոսե Ռամոն Բոսկան (Jose Ramón Boscá) և գրող Խոսե Մարիա Կալը (Jose María Cal): Ինչպես և ամեն տարի, այս տարի ևս ընտրվել էր տարվա լավագույն աշակերտ, որի մրցանակին արժանացավ 14-ամյա Գևորգյան Կառոլինան, ով, ի դեպ, հայկական դպրոցի առաջին աշակերտն է:

    Պարգևատրվեցին նաև ուսուցչուհիներ Էլֆրիդա Հովհաննիսյանը և Սեդա Ղազարյանը: Իսկ ահա «տարվա ամենաակտիվ անդամ» անվանակարգում դրվել էր Հովհաննես Ստեփանյանի թեկնածությունը, ով միության հիմնադրումից ի վեր մշտապես իր անշահախնդիր աջակցությունն է ցուցաբերել վերջինիս:

    Արդեն ավանդական դարձած «հայ ժողովրդի բարեկամ» անվանակարգում ընտրվել էր Միսլատայի միջազգային մարդասիրական միության (AHUIM) կոորդինատոր Ռամիրո Մոնտոյան: Հիշեցնենք, որ վերոհիշյալ կազմակերպության և «Արարատ» միության միջև սոցիալ-մշակութային սերտ հարաբերություններ են ստեղծվել ի սկզբանե, որոնց շրջանակներում բազմաթիվ բարեգործական միջոցառումներ են իրականցվել թե՛ Իսպանիայում և թե՛ նրա սահմաններից դուրս: Մարդասիրական միության նախաձեռնությամբ՝ հայկական դպրոցի սաները 6 տարի անընդմեջ մասնակցել են «Արձակուրդներ՝ հանուն խաղաղության» նախագծին, որի շրջանակներում ամառային հանգիստ է կազմակերպվում հայ, իսպանացի և այլազգի երեխաների համար: Բացի այդ, միությունն օժանդակում է այն հայ ընտանիքներին, որոնք դժվարանում են վճարել իրենց երեխաների դպրոցական դասագրքերի համար:

    Վերջում ծնողներին իրենց խոսքն ուղղեցին ուսուցիչները, ովքեր հորդորեցին ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել դպրոց հաճախելու ուղղությամբ:

    Եզրափակիչ խոսքով հանդես եկավ միության նախագահ Արարատ Ղուկասյանը, ով խնդրեց հայ ազգաբնակչությանը այս դժվարին ժամանակներում միշտ ուշադրության կենտրոնում պահել հայապահպանության սուրբ գործը, «որի համար մեր երեխաները հաստատ մեզանից շնորհակալ կլինեն հետագայում»:

    Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Խոսե Ռամոն Բոսկան, ով նաև շնորհակալություն հայտնեց հայկական միությանը իր բազմաբնույթ ու չափազանց կարևոր նախաձեռնությունների համար, որոնք «մեր քաղաքը դարձնում են ավելի բազմամշակույթ»:
    Categoría: Mis artículos | Ha añadido: defaultNick (13.07.2012)
    Visiones: 743 | Comentarios: 1 | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 1
    1 Blondie  
    0
    Deadly accurate aswner. You've hit the bullseye!

    Nombre *:
    Email *:
    Código *: