Վալենսահայությունը ծաղկեփոխնջ է դնում «Կենաց Խաչ» հուշարձանին և մոմ վառում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին
Վալենսահայությունը ծաղկեփոխնջ է դնում «Կենաց Խաչ» հուշարձանին և մոմ վառում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին
Եվս մեկ տարի Վալենսիայի Արարատ Հայկական Միության նախաձեռնությամբ հիշատակվում է 1915 թ. Հայոց Ցեղասպանության նահատակներին: Վալենսիայի հայերն ապրիլի 24-ին ծաղկեփունջ զետեղեցին Ջիվան Միրզոյանի հեղինակությամբ քանդակած «Կենաց Խաչ» հուշարձանին և մոմեր վառեցին ցեղասպանության նահատակների հիշատակի համար: Մեկ րոպե լռությունից հետո, արարողությունը բացեց միության նախագահ Արարատ Ղուկասյանը, ով ևս մեկ անգամ հիշեցրեց Վալենսիայի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին իրենց բարոյական պարտքը՝ ճանաչել իրականությունը, «որից ոչ մի տեղ չես փախչի»: Նախագահը հիշեցրեց հավաքվածներին, որ Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցի գլխավոր միջոցառումը տեղի կունենա ապրիլի 27-ին, Միսլատայի Մշակույթի Տանը, ուր կկայանա Արա Մալիկյանի մենահամերգը: Հենց համերգի ժամանակ մի նամակ-դիմում կհանձնվի Վալենսիայի կառավարության ներկայացուցիչներին, պահանջով՝ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Ղուկասյանի խոսքից հետո բանաստեղծ Վանիկ Ավետիսյանն իր նոր ստեղծագործությունը կարդաց Մեծ Եղեռնի վերաբերյալ: Մինչ հուշարձանի մոտ հավաքվելը, նախագահ Ա. Ղուկասյանն ու փոխնախագահ Ջ. Միրզոյանը Վալենսիայի օդանավակայանում դիմավորեցին «Կարին» երգի-պարի համույթին, որը ապրիլի 25-ից մինչև մայիսի 1-ը Մայորկայում կմասնակցի պարի միջազգային փառատոն-մրցույթին: Դեպի Մայորկա թռիչքից առաջ «Կարինը» մեկ ազգագրական պար նվիրեց հայ նահատակներին հենց օդանավակայանում: Հրաժեշտին Ղուկասյանը հաղթանակ և բարի վերադարձ մաղթեց համույթին, որը մայիսի 4-ին ելույթ կունենա Միսլատայի Մշակույթի Տանը: