ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
22.10.2012
Վալենսիայի «Արարատ» հայկական միության հերթական բարեգործական նախագիծն իրագործվեց հայրենիքում: Միության նախաձեռնությամբ խաղալիքներ հանձնվեցին Հրազդանի թիվ 8 մսուր-մանկապարտեզի երեխաներին: Վերջիններս էլ իրենց շնորհակալությունը հայտնեցին մի գեղեցիկ մանկական հանդեսով, որը հաճույքով վայելեցին ծնողներն ու հավաքվածները: Խաղալիքները հեռավոր Իսպանիայից հայրենիք էին հասցրել «Արարատ» Միության նվիրյալ անդամները՝ Տիգրան Գրիգորյանը, Նարինե Նավասարդյանը, Ամալյա Գրիգորյանը, Հովսեփ Բոդոյանը, Արարատ Ղուկասյանը... Յուրաքանչյուրն իր հոգու պարտքն է համարել իր ճամպրուկի մեջ գոնե մեկ խաղալիքի տեղ գտնել՝ այդպիսով ուրախություն պատճառելով հայ երեխաներին: Խաղալիքները մանուկներին հանձնեց Հայաստանում «Արարատ» Միության ներկայացուցիչ Զինավարդ Նավասարդյանը: Նմանատիպ բարեգործական միջոցառումները շարունակական բնույթ են կրելու և ընդգրկելու են հանրապետության այլ շրջանների մանկապարտեզներ:
|