Հարցազրույցներ
Արարատ Ղուկասյան. «Մենք մեծ պայքարի արդյունքում տեղադրեցինք «Կենաց Խաչ» հուշարձանը եւ հպարտ ենք մեր գործով»
[15.09.2010]
Իսպանիայի Վալենսիա /Միսլատա/ քաղաքի «Արարատ» միության խնդիրների շուրջ զրուցել ենք միության հիմնադիր եւ նախագահ Արարատ Ղուկասյանի հետ:
-Ե՞րբ է հիմնադրվել միությունը:
-2004 թվականի սեպտեմբերի 1-ին Իսպանիայի Վալենսիա /Միսլատա/ քաղաքում, տեղի հայկական կիրակնօրյա դպրոցի ստեղծումով հիմնադրվեց «Արարատ» /ASOCIACION ARMENIA ARARAT/ հայկական միությունը: Եվրոպայի ամենախիտ բնակեցված Միսլատա քաղաքում, որտեղ ապրում է 45 000 մարդ, ապրում են շուրջ 350 հայեր, եւ մեր փոքրիկ համայնքը Իսպանիայում միակ պետականորեն գրանցված միությունն է: Դրա համար էլ իսպանական կառավարությունը սիրում եւ հաշվի է նստում մեզ հետ:
-Պատմեք մի փոքր հայկական դպրոցի մասին:
-Վերջին 5 տարիների ընթացքում հայկական դպրոցն ունեցել է շուրջ 343 շրջանավարտ: Այժմ դպրոցում սովորում է ընդամենը 32 աշակերտ: Դպրոցում դասավանդվում են Հայոց լեզու` /Այբբենար
...
Leer más »