ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՍՊԱՆԻՈՅ ՀԱՅ ՆՈՐԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԷՆ ԱՐԱՐԱՏ ՂՈՒԿԱՍԵԱՆԻ ՀԵՏ
Իսպանիայում Լոյս Է Տեսել Հայոց Ցեղասպանութեան Մասին Առաջին Իսպանալեզու Վէպը
Հարցազրոյց Իսպանիայի Միսլատայ քաղաքի «Արարատ» հայկական միութեան նախագահ եւ «Հայրենիք» պարբերականի գլխաւոր խմբագիր Արարատ Ղուկասեանի հետ:
ՀԱՐՑ.- Եր՞բ է ստեղծուել միութիւնը եւ ի՞նչ գործունէութիւն է ծաւալում:
ԱՐԱՐԱՏ ՂՈՒԿԱՍԵԱՆ.- «Արարատ» հայկական միութիւնը ստեղծուել է 2004 թուականի Սեպտեմբերի 1ին, երբ պահանջ առաջացաւ ստեղծելու հայկական դպրոց, որպէսզի հայ երեխաները սովորեն հայերէն եւ ստանան հայեցի դաստիարակութիւն: Դպրոցի աշխատանքները սկել ենք ռեստորանում, 2 աշակերտով: Այսօր արդէն Միսլատայի կիրակնօրեայ հայկական դպրոցի աշակերտների թիւ 42ն է, իսկ դպրոցի տարածքի հարցում մեզ օգնեց քաղաքապետարանը:
6 տարուայ ընթացքում դպրոցը 343 շրջանաւարտ է տուել, որոնց մեծ մասը այս կամ այն կերպ ներգրաւուած են իսպանական հանրային կեանքում կամ ... Leer más »